Բաքվի դատարանում շարունակվել է գերիների վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը։ Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևն այսօր Իրանում մասնակցել է Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Նա խորը ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդի նահատակության կապակցությամբ։

Սուրեն Պապիկյանը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, ծանոթացել կենտրոնի պայմաններին։ Այնուհետև նորակառույց մասնաշենքում նախարարը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:

Իսրայելի վարչապետն ու ԱՄՆ նախագահը պայմանավորվել են հանդիպման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել Միացյալ Նահանգներում։ Հեռախոսազրույցի հիմնական առիթը եղել է Նեթանյահուի շնորհավորանքը Թրամփին՝ ԱՄՆ Անկախության 250-ամյակի կապակցությամբ։ Իսրայելի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մնում է համաշխարհային ազատության գլխավոր երաշխավորը, իսկ Թել Ավիվը բարձր է գնահատում երկու պետությունների … Read more

ԱՄՆ-ի ու Իսրայելի աջակիցները չեն հրավիրվել Խամենեի հրաժեշտի արարողությանը. Իրանի ԱԳՆ

Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը արդեն ժամանել է ավելի քան 50 երկրների պաշտոնական պատվիրակություն։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը: Ընդհանուր առմամբ, եկել են հիմնականում այն երկրները, որոնք համարվում են Իրանին բարեկամ կամ չեզոք երկրներ։ Թեհրանը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրներին չեն հրավիրել, ինչպես նաև այն պետություններին, որոնք, իրենց գնահատմամբ, ուղղակի կամ … Read more

Կտակում Ձեր անունը չկա՞. ո՞վքեր և ի՞նչ չափով են ժառանգություն ստանում անկախ կտակից. ի՞նչ է սահմանում օրենքը

Շատերը վստահ են, որ կտակում գրվածը վերջնական է, և եթե կտակարարն իր ամբողջ գույքը թողել է մեկ անձի, մյուսներն այլևս ոչինչ չեն ստանա: Իրականում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է ժառանգության պարտադիր բաժնի ինստիտուտը (հոդված 1194), որը կտակի ազատության միակ սահմանափակումն է: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Ի՞նչ է պարտադիր … Read more

Բանակը վերածել են աքսորավայրի. այնքան ճղճիմ են՝ զորահանդեսին «Իսկանդերը» չհանեցին, որովհետև այն Սերժ Սարգսյանն էր բերել. Տիգրան Աբրահամյան

BlogNews.am-ում ներկայացված են հայտնի և սկսնակ բլոգերների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ամենասուր գրառումները հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներով: Կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով:

Երբ գիշերը չի զովացնում. գլոբալ տաքացման անտեսանելի կողմը

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է միջազգային հետազոտական խմբի նոր հայտնագործությանը, որի համաձայն գլոբալ տաքացումը ջերմային սթրեսն ուժեղացնում է ավելի արագ, քան ցույց են տալիս սովորական ջերմաստիճանային չափումները: «Առավել մտահոգիչ է այն փաստը, որ տարվա ամենաշոգ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ամենաշոգ օրերը՝ մարդու օրգանիզմին զրկելով ցերեկային շոգից հետո վերականգնվելու … Read more

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, գրում է. «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով իր ընտրության հանդեպ դավադրապաշտությունը պայթում է: Սակայն՝ հազիվ թե: Եթե նա չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցերի հատուկ բանագնաց, դա … Read more

Գյումրիում հորդառատ անձրևից հետո փողոցները հեղեղվել են

«Գյումրիում տեղատարափ անձրև է տեղում»,- այս մասին հայտնել էր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը եւ տեսանյութ հրապարակել սոցցանցի իր էջում։ Գյումրիում հորդառատ անձրևից հետո կենտրոնական փողոցները հեղեղվել են։ Սոցցանցերում հեղեղումների բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։