1 տարվա փոխարեն 2 տարի․ Վարորդական իրավունքի նոր կարգավորումները՝ ուժի մեջ մտնելու ժամկետներով

Այն դեպքում, երբ մեկ տարվա ժամկետը՝ որոշման ուժի մեջ մտնելու օրը, այսինքն՝ այսօր, դեռ չի լրացել, այդ բոլոր անձանց համար ժամկետը կդառնա երկու տարի, այսինքն՝ կստացվի երկու տարվա ժամկետ։ Մեկ տարին դեռևս չի լրացել, այսինքն՝ այն փոխարինվում է երկու տարով։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մեկ տարվա ժամկետն արդեն իսկ լրացել է որոշման ուժի մեջ մտնելու օրը, այն չի կարող դառնալ երկու տարի, որովհետև ավարտված ժամկետը հետագայում այլևս չի կարող երկարացվել։

Կարգերի և ենթակարգերի, ինչպես նաև տեսական քննությունների հարցաշարերի առանձնացման վերաբերյալ դրույթը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին։

Leave a Comment