ՔԿ-ն Armat Media-ի լրագրողներին կանչել է հարցաքննության – armeniatoday.am

Քննչական կոմիտեն Armat Media-ի լրագրողներին հրավիրել է հարցաքննության, հայտնել են լրատվամիջոցի աշխատակիցները։

Հունիսի 5-ից խմբագրության դռները կապարակնքելը, ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսներն առգրավելը նրանք որակել են որպես իշխանությունների կողմից մտածված գործելաոճ։ Ըստ լրագրողների՝ նպատակն էր ընտրություններից առաջ պարալիզացնել ԶԼՄ-ների բնականոն աշխատանքը:

Գործողությունները կատարվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Խմբագրության դռների կնքման հետևանքով մեդիաընկերության գործունեությունը ֆիզիկական հասցեում փաստացի դադարեցվել էր, և լրատվամիջոցն անցել էր առցանց աշխատանքային ռեժիմի:

Leave a Comment