ՈւԵՖԱ-ն խստորեն քննադատել է ՖԻՖԱ-ին

ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ կարմիր քարտ ստացած ԱՄՆ-ի հավաքականի լավագույն հարձակվող Ֆոլարին Բալոգունը աշխարհի առաջնության քառորդ եզրափակչին՝ Բելգիայի դեմ հանդիպմանը, չպետք է մասնակցեր, հայտնում է BBC- ին։ Սակայն ՖԻՖԱ-ն նրա որակազրկումը փոխարինել է պայմանական պատժով։ Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնել են, որ ՖԻՖԱ-ն Բալոգունի որակազրկումը չեղարկելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՖԻՖԱ- ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին … Read more

OCCRP․ ՀՀ դատախազությունը նպաստել է կիբեռհանցավորության դեմ պայքարին

6 հուլիսի 2026 – 15:05 AMT PanARMENIAN.Net – Գլխավոր դատախազությունը 2024-ի մայիսի 10-ին տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին՝ «զանգերի կենտրոնի» (call center) միջոցով Գերմանիայում կատարված խարդախության համար քրեական … Read more

Թարգե՛ք Ռուսաստանի հետ գործարք անելը․ ձեր վաճառած հեռախոսներից Ուկրաինայի դեմ հրթիռներ են սարքում

Կարեն Սարգսյան, Եվրաատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ-վերլուծաբան                             Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь     #noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости … Read more

Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ եվրոպական երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը Անկարայում հուլիսի 7–8-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Հայտարարությունն արվել է Կիևի վրա Ռուսաստանի վերջին լայնածավալ օդային հարձակումից հետո։ «Անցյալ շաբաթ մենք տրամադրել ենք առաջին 4 միլիարդ եվրոն մեր 90 միլիարդ եվրո վարկից՝ … Read more

«Արարատցեմենտի» մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ քննչական գործողություններն ավարտվել են,

«Արարատցեմենտ» գործարանում քննչական գործողություններն ավարտվել են, ՔԿ աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատում, հյուրանոցներում, «Արարատցեմենտ» գործարանում և այլն։ ՔԿ-ից հայտնում են, … Read more

Ճապոնական 10 նավ է սկսել դուրս գալ Հորմուզից

Ճապոնիայի հետ առնչվող տասը նավ է սկսել անցնել Հորմուզի նեղուցով՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով Պարսից ծոցում ամիսներ շարունակ մնալուց հետո, հաղորդում է Al Jazeera-ն։ Նավերի թվում է վեց նավթատար, որոնք տեղափոխում են ընդհանուր 12 միլիոն բարել հում նավթ, ինչպես նաև երկու քիմիական լցանավ, մեկ ավտոմեքենա տեղափոխող և մեկ կոնտեյներային նավ։ Նավագնացության մասին տվյալներ տրամադրող … Read more

Երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի ռեժիմում. ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ Գագիկ Ծառուկյանին հետապնդելու գործընթացում իրավական ոչինչ չկա։ «Երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի ռեժիմում: Ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով: Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմացրեց ԿԸՀ-ի բեսպրեդելը: Ակնհայտորեն երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջմանը նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են ԱԺ խճանկարի վրա»,- հայտարարեց նա՝ հիշեցնելով, … Read more

Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ

Հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց, մասնավորապես՝ ​«Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ, Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։ ​Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են կյանքի … Read more

«Միակ պատճառն այն է, որ Ծառուկյանը մասնակցեց ընտրություններին»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե նույնիսկ էս խայտառակ «թամաշայից» հետո «պարզվի»՝ Գագիկ Ծառուկյանը ալամ աշխարհի ամենավտանգավոր հարցագործն է, կույրին էլ է տեսանելի, որ սրա միակ պատճառն այն է, որ Ծառուկյանը մասնակցեց ընտրություններին, ոչ թե որ՝ կլյուչնիկն ուզում է արդարություն հաստատել երկրում։ Մինչև քիթումռութն անարդարության կեղտաջրում ճղփճղփացնողից արդարություն ակնկալել կարող են միայն … Read more

Կայծակի հարվածից վնասված կամուրջը շահագործման կհանձնվի վաղվանից

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։