Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ

Հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց, մասնավորապես՝ ​«Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ, Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։ ​Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են կյանքի … Read more

Գյումրիում երեկվա տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ – Live News

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերվա առաջին կեսին հանրապետության տարածքում ձևավորված ուժեղ կոնվեկտիվ գործընթացների, վերընթաց օդային հոսանքների և ներզանգվածային զարգացումների ազդեցությամբ հյուսիսային շրջանների՝ մասնավորապես Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ՝ ուղեկցված ամպրոպային երևույթներով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Հունիսի 10–11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել է … Read more

Կարկուտը լցվել է ննջարան՝ ծածկելով մահճակալը, կա տուժած

Գիշերը Գյումրիում տեղակացած կարկուտի հետևանքով քաղաքացիներից մեկը կոտրված է ստացել։ «Կարկուտի հետևանքները Գյումրու Ղարիբջանյան փողոցի տներից մեկում։ Տան անդամներից մեկը

Գույքագրվում են Գյումրիում կարկուտի պատճառած վնասները – Live News

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը և մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերը ձեռնամուխ են եղել նախորդ գիշեր տեղացած ուժեղ կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասների գնահատման աշխատանքներին։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ աշխատանքային խմբերը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու են ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու են վնասները։ Առանձին գույքագրվելու է … Read more

Գյումրու քաղաքապետարանից ներկայացրել են գիշերային ջրհեղեղի մանրամասները – Live News

Գյումրու փրկարարական ծառայությունները և քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հունիսի 11-ի գիշերը քաղաքում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերացման աշխատանքները: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին համայնքապետարանից, ինտենսիվ տեղումները սկսվելեն կեսգիշերից հետո։ Կարճ ժամանակում հեղեղվել են մի քանի փողոցներ, իսկ տրանսպորտի երթևեկությունը քաղաքում լրջորեն խոչընդոտվել է։ Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել քաղաք տանող ճանապարհներին, ինչպես նաև կենտրոնական … Read more

Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված «ոսկե» տառերը գտել են աղբամանում (տեսանյութ)

Հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։ Պոկված անունները գտել են աղբամանների մեջ։ Մանրամասն՝ Գյումրու քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։