Երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի ռեժիմում. ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ Գագիկ Ծառուկյանին հետապնդելու գործընթացում իրավական ոչինչ չկա։

«Երկիրը գտնվում է տոտալ ավտորիտարիզմի ռեժիմում: Ամեն ինչ կատարվում է ենոքավանցի ինքնահռչակի ցուցումներով:

Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմացրեց ԿԸՀ-ի բեսպրեդելը: Ակնհայտորեն երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջմանը նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են ԱԺ խճանկարի վրա»,- հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր պատժել կոնկրետ մարդկանց, կուլակաթափ անել։

Ըստ Սուրենյանցի՝ ինչ այժմ կատարվում է՝ խիստ կանխատեսելի էր։

«Մինչև հունիսի 7-ն այլ Հայաստանում էինք ապրում։ Հիմա ինքնահռչակ, ոչ լեգիտիմ իշխանություն ունենք։ Թավիշ չի էլեղել, առաջին օրվանից էլ Փաշինյանն ավտորիտար է եղել։ Ապօրինի իշխանություն ունենք, որը տուբուլենտության ալիքի վրա 1-1,5 տարի է պահպանվելու»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է իշխանափոխությանը և դրան փողոցային պայքարի միջոցով հասնելուն, Սուրենյանցը նկատեց.

«Ինքը մոտեցնում է դրան՝ եթե ընդդիմությունն ինքնակազմակերպվի։ Որովհետև եթե ընտրությունների ինստիտուտի հանդեպ հավատը զրոյացվում է, եթե քաղաքական բոլոր գործիչները հայտնվում են նման այլանդակ թիրախում, հասարակական տրամադրությունները դառնում են ավելի արմատական: Այսինքն՝ հեռու չի այն օրը, որ հասարակական այս տրամադրությունները բերելու են ավելի արմատական ընդդիմադիր հարթակի ձևավորմանը»:

Leave a Comment