Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին՝ ժամը 11:30-20:00-ը, կդադարեցվի Չարենցավան քաղաքի 1, 2, 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարումը:

Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով վարորդներից Ռուբիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական … Read more

Հայտնի են լրացուցիչ միասնական քննությունների օրերը

4 հուլիսի 2026 – 12:04 AMT PanARMENIAN.Net – Հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների անցկացման օրերը։ Հուլիսի 5-ին կանցկացվեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները։ Հուլիսի 6-ին նախատեսված են «Օտար լեզուներ»՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և պարսկերեն առարկաների քննությունները։ Հուլիսի 7-ին կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայի քննությունը։ Հուլիսի 8-ին դիմորդները կհանձնեն «Հայոց լեզու և … Read more

Ովքեր ընտրվեցին. Լուսանկարներ •

Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կազմում ընտրվեցին` Արմինե Թումասյան – 167 Մելիք Մելիքյան – 143 Հասմիկ Հարությունյան – 139 Արտակ Մնացականյան – 46 Լուսինե Հակոբյան – 31 Անուշ Հակոբյան – 10 Մարիամ Անտոնյան 10 7 թեկնածուներից ընտրվեցին նախկին դատավոր Արմինե Թումասյանը, վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը` … Read more

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը — MediaNews

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը։ «Շնորհավորում ենք Հուլիսի 4-ի կապակցությամբ։ 1776թ․ հուլիսի 4-ին ստորագրվեց ԱՄՆ անկախության հռչակագիրը, և այսօր մենք տոնում ենք հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 3-ին այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում արձանագրված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական … Read more

Պենտագոնում գոհ են •

Պենտագոնում կարծում են, որ Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների՝ սեփական անվտանգության ապահովման հարցում պատասխանատվության ավելի մեծ չափաբաժնի ստացմանը միտված քաղաքականությունը հաջողությամբ է պսակվում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին։ Սոցկայքի իր էջում նա գրել է, որ Միացյալ Նահանգները անում է ամեն բան, որպեսզի հասնի այնպիսի փոփոխությունների դաշինքի ներսում, որ Եվրոպան ինքն … Read more

Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը. Լուսանկար •

Այսօր ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Դուշման Վարդանի հիշատակի օրն է։ Վարդան Ստեփանյանը (Դուշման), Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցում է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ազատամարտիկները: Դուշման մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Դուշմանը մասնակցել … Read more

«Մայր օրենք», որը չի գործում

Սահմանադրական դատարանը այսօր հրապարակելու է որոշումը՝ հունիսի 7-ի ընտրության արդյունքների առնչությամբ հիմնական ընդդիմադիր ուժերի և ընտրության այլ մասնակիցների կողմից ներկայացրած բողոք-վիճարկումների վերաբերյալ: Պատահակա՞ն է ստացվել, թե՝ ոչ, բայց ՍԴ որոշման հրապարակումը տեղի է ունենալու «Սահմանադրության օրվա»՝ հուիսի 5-ի նախաշեմին: Շատ ավելի խորհրդանշական կլիներ, որ ՍԴ որոշումը «ընտրության գործով» հենց հուլիսի 5-ին էլ հրապարակվեր: Որոշում, որի … Read more

Շոգի պատճառով ԱՄՆ-ի արևելյան նահանգներում Անկախության օրվա միջոցառումները չեղարկվել են

ԱՄՆ-ում տիրող ծայրահեղ շոգը խաթարում է Անկախության օրվա տոնակատարությունները։ Արևելյան նահանգներում (այդ թվում՝ Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում և Մերիլենդում), ինչպես նաև Կոլորադոյում սկսել են չեղարկել հուլիսի 4-ին նախատեսված ցերեկային միջոցառումները. հայտնում է DW-ն։  «Մենք պարզապես չենք կարող նման մասշտաբի միջոցառում անցկացնել այսպիսի վտանգավոր շոգի պայմաններում», -մեջբերում է BBC-ն Փենսիլվանիայում շքերթի կազմակերպիչներից մեկի խոսքերը։ Վաշինգտոնում նույնպես չեղարկվել … Read more