Հայտնի են լրացուցիչ միասնական քննությունների օրերը

Հայտնի են լրացուցիչ միասնական քննությունների օրերը

4 հուլիսի 2026 – 12:04 AMT

PanARMENIAN.Net – Հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների անցկացման օրերը։

Հուլիսի 5-ին կանցկացվեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները։

Հուլիսի 6-ին նախատեսված են «Օտար լեզուներ»՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և պարսկերեն առարկաների քննությունները։

Հուլիսի 7-ին կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայի քննությունը։

Հուլիսի 8-ին դիմորդները կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը։

Հուլիսի 9-ին նախատեսված են «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաների քննությունները։

Հուլիսի 10-ին կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննությունները։

Հանրապետությունում կգործի մեկ քննական կենտրոն՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։

Leave a Comment