Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման

ՍՊՈՐՏ 6 Հուլիս, 2026 16:28 ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականի նկատմամբ տարած պատմական հաղթանակից (2:1) հետո Նորվեգիայի ընտրանու հարձակվող Էրլինգ Հալանդը կիսվել է իր տպավորություններով։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից: Նյու Ջերսիում կայացած խաղում Հալանդը դարձել էր դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին պատմության մեջ առաջին անգամ … Read more

Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 6 Հուլիս, 2026 16:16 «Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել։ Ասում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատգամավորական մանդատներից զրկելու ԿԸՀ որոշումը ՍԴ կողմից ուժի մեջ թողնելը մեծ հիասթափություն է առաջացրել նույնիսկ իշխող … Read more

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու մասին

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին, համատեղության … Read more

«Ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ»․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու։Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին»։ Աղբյուրը`   Վահան Հովհաննիսյան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա հայտնեց, որ այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, թե ինչ են փնտրում իրավապահները՝ փաստաբանը չմանարամասնեց, քանի որ գործողությունները դեռ չեն ավարտվել։

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազ

1lurer.am Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ այսօր ռուսական պրոպան գազով լի 30 վագոն Բալաջարի կայարանից կմեկնի Հայաստան:   Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել ավելի քան 35000 տոննա հացահատիկ, մոտ 8000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։   Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է … Read more

Եկատերինբուրգում մեկնարկել է Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Եկատերինբուրգում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերի հանդիպումը, տեղից հաղորդում է «Ինտեֆաքս»-ի թղթակիցը։ Ըստ ռուսական աղբյուրների, բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը, «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավար Օլեգ Բելոզերովը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև ֆինանսների, տրանսպորտի, տնտեսական զարգացման, էներգետիկայի ու առևտրի փոխնախարարները։ Հայկական … Read more

Ընտրակաշառքի կասկածով ձերբակալվել են «Հայաստան» դաշինքի համակիրներ • Tribune.am

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրները, խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել … Read more

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ. փաստաբան – Ազգ

Քննչական գործողությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին քիչ առաջ ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա միաժամանակ նշեց, որ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Հարցին՝ իրավապահներն ինչ-որ բան առգրավե՞լ են, փաստաբանը նշեց՝ խուզարկությունը դեռևս ավարտված չէ։ Նշենք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

Ուկրաինայի ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել ՌԴ-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանին

ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկի վրա։ Ուկրաինական սահմանից շուրջ 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օմսկի նավթավերամշակման գործարանն ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնում են ռուսական Telegram-ալիքները։ Գործարանը պատկանում է «Գազպրոմ նեֆտ»-ին և տարեկան վերամշակում է մոտ 21 միլիոն տոննա նավթ։ Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն հայտնել է, որ տարածաշրջանում առաջին … Read more