Հայկական մշակույթը ներկայացվում է Չինաստանում
Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված ճամփորդող ցուցահանդեսների միջազգային շարքը մեկնարկել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ ՉԺՀ Շանսի նահանգային թանգարանում բացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոյի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը թանգարանի 95-ամյակին նվիրված միջազգային ճամփորդող ցուցահանդեսների շարքի առաջին կանգառն է։ Մինչև տարեվերջ ցուցահանդեսը կներկայացվի նաև Հեբեյի և Շանդունի … Read more