Մարոկկոյի հավաքականի հարձակվող Իսմայել Սայբարին չի կարողանա մասնակցել Ֆրանսիայի ընտրանու դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպմանը։
Մյունխենի «Բավարիայի» նորեկը ջլի վնասվածք էր ստացել Կանադայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում (3:0)։
«Սայբարիից բացի, բոլոր խաղացողները պատրաստ են։ Սայբարին չի հասցնում վերականգնվել։ Հույս ունեմ, որ մենք այս առաջնությունում էլի հանդիպում կունենանք, և նա դարձյալ դուրս կգա խաղադաշտ այստեղ»,- Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Մոհամեդ Ուահբիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Ֆրանսիա – Մարոկկո հանդիպումը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով կեսգիշերին։