Պաշտոնապես ամուսնալուծվեցին․ 24News – Live News

24News-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 10-ին, Գավառի դատարանը պաշտոնական որոշում կայացրեց Տիգրան Արզաքանցյանի և Նատալյա Ռոտենբերգի ամուսնալուծության վերաբերյալ: Տեղեկացնենք, որ Նատալյա Ռոտենբերգը ամուսնալուծության դիմում է ներկայացրել դեռևս 2026 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվել է միջնորդների հետ բանակցությունների և Տիգրան Արզաքանցյանի անհամաձայնության պատճառով։ Հաշտարարները չեն կարողացել հաշտության հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։ Հիշեցնենք, … Read more

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում են նաև առաջին գործի ժամանակ նրա վարքագծին, լրագրողներին այսօր դատարանի բակում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Ցավոք սրտի, ունենք շատ խիստ սահմանափակում՝ բացառությամբ պաշտպանների և ընտանիքի անդամների։ Բնականաբար այդ որոշման հետ համաձայն չեմ, համաձայն չեմ եղել … Read more

Գրենիկ Պետրոսյանը տեղափոխվել է բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»

10 Հուլիսի 2026, 17:30 Հայ հարձակվող Գրենիկ Պետրոսյանը կարիերան կշարունակի Բելառուսում։ Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ» ակումբը պաշտոնապես հայտարարել է Երևանի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։ 24-ամյա Պետրոսյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում՝ մասնակցելով 25 հանդիպման, խփելով 5 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ Երևանի ակումբի կազմում նա անցկացրել է 140 հանդիպում, … Read more

ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում սահմանվել է չիրացված 11-մետրանոց հարվածների քանակի ռեկորդ։ Ըստ վիճակագրության՝ ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստները նշանակված 60 տասնմեկմետրանոցներից իրացրել են ընդամենը 39-ը (ներառյալ հետխաղյա հարվածաշարերը)։ Նշվում է, որ սա ամենացածր ցուցանիշն է վերջին վեց տասնամյակում, ինչ վարվում է նման վիճակագրություն։ Չիրացված հարվածների թվում են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան … Read more

Patriot  համակարգեր արտադրելու լիցենզիա Կիևին՝ ԱՄՆ-ից․ փոքրիկ թռչնակի հորդորը Թրամփին

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո աշխարհաքաղաքական մտավախությունները ոչ թե փարատվեցին, այլ ավելացան։ Դաշինքի անդամ երկրները կարծում են, որ Ռուսաստանը Ուկրաինայից հետո կպատրաաստվի Եվրոպայի դեմ պատերազմի։ Կարծիքներ կան, որ ԵՄ երկրները պետք է համագործակցեն արդեն փորձառու Ուկրաինայի հետ՝ Ռուսաստանին դիմակայելու համար, առավել ևս, որ ԱՄՆ նախագահ Թրամփը խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրել Կիևին։ Անկարայում … Read more

ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե – Live News

ԵԱՀԿ-ն ընդունած՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով կորցնում է վստահությունը վրացական հասարակության աչքերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջությամբ վերցված ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը շատ ցավալի է: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իջել … Read more

«Մեր երկիրն էլ է թևակոխել շոուների և կեղծ հերոսների շինծու ժամանակաշրջան»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկիրն էլ է թևակոխել շոուների և կեղծ հերոսների շինծու ժամանակաշրջան։ Մարդը կորցրել է իրականության զգացումը։ Մտնել համացանց այն ակնկալիքով, թե այսօր ո՞ւմ են զգետնել հատակին, ո՞վ մանդատ վերցրեց, ո՞ւմ կենդանուն ինչպե՞ս խոշտանգեցին, ո՞վ է հերթական գործակալն ու դավաճանը, սա առնվազն մայրամուտ ապրող համայնքի, արժեհամակարգային մտածողության ուծացման դատավճիռ է։ Ավելին՝ … Read more

Ճամբարի գործով քննություն է ընթանում․ նախարարությունը մանրամասներ է հայտնել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արաքսյա Սվաջյանը հայտնել է, որ ճամբարում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են տեխնիկական առաջադրանքի պահանջներից շեղումներ, ինչի հետևանքով որոշում է կայացվել երեխաներին տեղափոխել այլ ճամբարներ։ «Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա էին որոշ շեղումներ գնման գործընթացի տեխնիկական առաջադրանքով սահմանված պահանջներից։ Այդ պատճառով նույն օրը որոշում կայացվեց երեխաներին տեղափոխել այլ ճամբարներ, և … Read more

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

10 հուլիսի 2026 – 17:20 AMT PanARMENIAN.Net – «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն էր, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: Կուտակված 5,062,971 դրամն ուղղվելու է Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն և կգործուղվեն մարզային դպրոցներ՝ խոցելի համայնքներում դասավանդելու … Read more