ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում սահմանվել է չիրացված 11-մետրանոց հարվածների քանակի ռեկորդ։ Ըստ վիճակագրության՝ ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստները նշանակված 60 տասնմեկմետրանոցներից իրացրել են ընդամենը 39-ը (ներառյալ հետխաղյա հարվածաշարերը)։ Նշվում է, որ սա ամենացածր ցուցանիշն է վերջին վեց տասնամյակում, ինչ վարվում է նման վիճակագրություն։

Չիրացված հարվածների թվում են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի վրիպումները։ Մեսսին աշխարհի մեկ առաջնության ընթացքում երկու անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոցը՝ սահմանելով անձնական հակառեկորդ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment