Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու մեջ

17 հուլիսի 2026 – 16:25 AMT PanARMENIAN.Net – Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է Արտավազ համայնքին պատկանող մոտ 18 մլն դրամ արժողությամբ հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու և այն օրինականացնելու մեջ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված անձը Արտավազ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասն իրենը դարձնելու նպատակով, պաշտոնական փաստաթղթերում ներառել … Read more

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

ՀՀ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու … Read more

«Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում»․ Aravot.am

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպի հետքերովAravot.am․ «Երեխան շատ վատ ապրումներ ունեցավ․․․ մենք էլ բացատրեցինք, որ շատ ուժեղ ուսուցիչ ունես, շատ հայրենասեր, որը թույլ չտվեց, որ քո նկարը չցուցադրվի»,- արցախցի 10-ամյա աղջնակի մայրը՝ անգլերենի ուսուցչուհի, այժմ տնային տնտեսուհի Անուշ Դանիելյանն է պատմում։Միջադեպը տեղի էր ունեցել Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում։ «Արցախյան … Read more

Էբոլայի ՀՀ ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է․ «Էբոլայի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում. (17.07.2026 թ., ժամը 09:00-ի դրությամբ) -Ուգանդայում վերջին հաստատված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Երկիրը սկսել է ԱՀԿ-ի կողմից սահմանված 42-օրյա հետհաշվարկը, որի ընթացքում նոր դեպքերի բացակայության դեպքում բռնկումը կհամարվի ավարտված։ Միաժամանակ պահպանվում է ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։ -Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է արձանագրվել էբոլայի … Read more

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամիս տնային կալանքով

Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը: Կոռուպցիոն մեղադրանքով գրեթե ութ ամիս բանտում գտնվող Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է 3 ամիս տնային կալանք: Որպես համակցված խափանման միջոց՝ դատարանը սահմանել է 15 միլիոն դրամ գրավ և կիրառել բացակայելու արգելք: Ըստ իրավապահների՝ Ղուկասյանը 4 մլն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից նրա անօրինական շինությունը … Read more

Միգրանտներին կպարտավորեցնեն Ռուսաստան ժամանելիս հատուկ հեռախոս գնել

ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել երկիր ժամանելուց անմիջապես հետո հատուկ հեռախոս ձեռք բերել։ ՌԴ ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է, որ հեռախոսում կստեղծվի միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը, իսկ իրավապահները կիմանան յուրաքանչյուր ժամանած անձի գտնվելու վայրի մասին։ Հեռախոսը կօգտագործվի նաև ծանուցումներ ուղարկելու համար, օրինակ՝ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտի կամ որոշակի պետական … Read more

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 15մլն դրամ գրավով։ Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։ Վարդան Ղուկասյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000   ՀՀ … Read more

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց

17 հուլ 2026 16:20 Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, որն համակցված է 15 մլն դրամ գրավով։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր

Ռուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում

17 Հուլիս, 2026 16:05 Միջազգային Ռուսաստանը խնդրել է Իրանին կասեցնել երկիր արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը՝ կասկածների պատճառով, որ դրանք իրականում գալիս են Հայաստանից: Այս մասին գրում է Россельхознадзор-ը: 2026 թվականին Իրանից ծաղիկների առաքման ծավալը զգալիորեն գերազանցել է 2025 թվականի մակարդակը, սակայն իրանական հայտարարագրված ապրանքները նույնական են իրենց տեսքով և … Read more

137 հեռախոս, թմրամիջոցներ և Wi-Fi սարքեր․ ինչ իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում մեկ ամսում

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է 2026 թվականի հունիսին քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված արգելված իրերի վերաբերյալ հաշվետվությունը։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝ 24,92 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված,250 մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ,137 բջջային հեռախոս,175 բջջային հեռախոսի պարագա,4 Wi-Fi սարք,15 կտրող-ծակող առարկա,151,67 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք, ինչպես նաև այլ արգելված իրեր։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և … Read more