ՌԴ-ում միգրանտներին կարող են պարտավորեցնել երկիր ժամանելուց անմիջապես հետո հատուկ հեռախոս ձեռք բերել։
ՌԴ ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է, որ հեռախոսում կստեղծվի միգրանտի էլեկտրոնային պրոֆիլը, իսկ իրավապահները կիմանան յուրաքանչյուր ժամանած անձի գտնվելու վայրի մասին։
Հեռախոսը կօգտագործվի նաև ծանուցումներ ուղարկելու համար, օրինակ՝ փաստաթղթերի վավերականության ժամկետի ավարտի կամ որոշակի պետական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին։