Կենդանաբանական այգու խորհուրդը քննարկել է առյուծի անկման հանգամանքները

17 հուլիսի 2026 – 16:17 AMT PanARMENIAN.Net – Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստում քննարկվել են հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծի անկման պատճառները: Քննարկվել են նաև տեղափոխված մյուս կենդանիների հետագա խնամքին վերաբերող հարցերը, ինչպես նաև այգու կանաչապատման և ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ թեմաներ։ Նիստի ավարտից հետո մասնակիցները շրջել են կենդանաբանական այգու տարածքով … Read more

Քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցեր. ՀԾԿՀ

Սույն թվականի հուլիսի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման ջրի մատակարարման ոլորտների կարգավորմանը վերաբերող մի շարք առաջնահերթ հարցեր։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել «Ջրառ» ՓԲԸ-ի լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ջրային կոմիտեի կողմից 2026 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում իրականացվող աշխատանքների ընթացքին և նախատեսվող … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը տարածաշրջանում ձևավորել է անվտանգության նոր ձևաչափ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։  Բայրամովի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ՝ խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը, ստեղծել է կայուն խաղաղության եզակի հնարավորություն։  Ադրբեջանի ԱԳ ղեկավարը վստահեցրել է, որ այսօր … Read more

170․5 մլն դրամ. «Վեոլիա Ջուր»-ը Լոռու մարզում ներդրումներ է կատարում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը 170․5 մլն դրամ կծախսի Լոռու մարզի երեք բնակավայրի ջրամատակարարման ցանցի բարելավման համար։ Նախատեսված  տասը ամսում ընկերությունը հսկայական աշխատանքներ կկատարի Ստեփանավանում, Թումանյանում, Ալավերդիում։ Աշխատանքների արդյունքում կբարելավվի բնակավայրերի ջրամատակարարման բաշխիչ ցանցի վիճակը, կնվազեն տեխնիկական ու կոմերցիոն հոսակորուստները, ջրաքանակը կբաշխվի հավասարաչափ։ Բացի այդ, ջրամատարարարման համակարգը կառավարելի կդառնա։

Դատարանի նոր որոշումը՝ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ․ խափանման միջոցը փոխվեց

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով, համակցված գրավով` 15 մլն դրամով, հայտնում է 24news.am-ը։ Նշենք, որ այսօր ավարտվեց վկաների հարցաքննությունը, 16 վկաներ էին դատարան կանչվել հարցաքննության համար։ Դատարանը թույլատրեց լրատվամիջղոցներին ապահովել ուղիղ հեռարձակում դատական նիստից։ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների … Read more

Ձկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄ

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը: Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղուկասյանը խաչակնքվեց՝ լսելով ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվելու լուրը

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։ Վարդան Ղուկասյանը, ըստ նրա փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․ 

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքը

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված 15 մլն դրամով գրավով։ Դատարանն արգելել է նրան շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։

«Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել։Իշխանությունն ու դրա բերած բարքերն անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա … Read more

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Դատարանի որոշմամբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Միաժամանակ Ղուկասյանին կարգելվի հեռախոսային խոսակցություններ ունենալ, ինչպես նաև՝ կապի ու հաղորդակցման այլ միջոցներից օգտվել, շփում ունենալ այլ անձանձ հետ։ Ղուկասյանի նկատմամբ համակցված պետք է կիրառվի նաև գրավ՝ 15 մլն դրամի չափով։ «Փառք տիրոջը»,- արձագանքել է Ղուկասյանը՝ խաչակնքվելով։ Գնահատեք հոդվածը