2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից։

Հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն են օժանդակել մեղադրյալ Ա․Ս․–ին` տուժողներ Ա․Հ․–ի և Ար. Հ.–ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․–ին ցույց տալու համար։ Այդ նպատակով ոստիկանները մեղադրյալ Ա․Ս․–ից ստացել են նախապես խոստացված 5 մլն դրամը։

«Մեղադրյալ Ա․Ս․–ն, տուժողներին հետապնդելու ընթացքում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․–ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.–ին, որից հետո դիմել է փախուստի»,– նշված կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն ձերբակալվել են:

Leave a Comment