ԱՄՆ-ն ոչնչացրել է Չաբահար նավահանգստում գտնվող դիտաշտարակը

Հինգշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի Չաբահար նավահանգստում գտնվող դիտարկման աշտարակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «Հուլիսի 16-ին ԱՄՆ ուժերը հաջողությամբ ոչնչացրել են Չաբահար նավահանգստում գտնվող դիտարկման աշտարակը, որը մաս էր կազմում Օմանի ծոցի ափի երկայնքով ծովային հսկողության ցանցի», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։ CENTCOM-ի տվյալներով՝ աշտարակն օգտագործվել է Իսլամական … Read more

Բյուրեղավանում բնակիչների թունավորման համար Փաշինյա՞նն է մեղավոր․ վարչապետի խոստովանությունը

Բյուրեղավան համայնքում այս տարի արդեն աղիքային վարակի դրսևորմամբ թունավորման երկրորդ մեծաթիվ դեպքն է գրանցվում։ Բյուրեղավան քաղաքում, Նուռնուս և Արզնի գյուղերում, որոնք ընդգրկված են համայնքի կազմում, ըստ Առողջապահության նախարարության տեղեկատվության, աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որոնցից 6-ի դեպքում քաղաքացիները հոսպիտալացվել են: Հիմնական ախտանիշներն են` ինքնազգացողության վատացում, ջերմության … Read more

Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց

Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ1/ ավտոճանապարհների հատման խաչմերուկում (Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկ) տեղադրվել է լուսացույց, և հուլիսի 18-ից նշված խաչմերուկում կկատարվի լուսացուցային կարգավորում։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ մինչև լուսացույցի հիմնական ռեժիմը միացնելը, անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, որոշ ժամանակ ապահովվել է լուսացույցի դեղին թարթման ռեժիմը, որը … Read more

Փոփոխություններ՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների կարգում

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով տրամադրվող հավելավճարների կարգում՝ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով։ Նախագծով «ոստիկանության զորքեր» ձևակերպումը կփոխարինվի «ոստիկանության գվարդիա»-ով, ինչպես նաև ուժը կկորցնեն այն պաշտոններին վերաբերող կարգավորումները, որոնք նոր կառուցվածքում այլևս նախատեսված չեն։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Կառավարությունից։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 … Read more

Հայտնի է Բրիտանիայի հաջորդ վարչապետի անունը․ պաշտոնական գործընթացը կմեկնարկի երկուշաբթի

Էնդի Բըրնհեմը դարձել է Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդ, սակայն նա Միացյալ Թագավորության նոր վարչապետը կդառնա միայն երկուշաբթի օրը՝ երեք օր անց։ Հաղորդում է BBC-ն։ Երկուշաբթի օրը վարչապետին փոխարինելու գործընթացը կսկսվի Քիր Սթարմերի և Չարլզ թագավորի միջև հանդիպումով, որի ընթացքում նա պաշտոնապես կներկայացնի իր հրաժարականը վարչապետի պաշտոնից։ Շուտով դրանից հետո թագավորը կհանդիպի Բըրնհեմի հետ՝ նրան հանձնարարելու ձևավորել … Read more

Ուժեղ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ են հասցրել Բագրավանին, նախրապանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ է։ Թումասյանը հայտնել է նաև՝ Բագրավանի երիտասարդ նախրապանը, ով սարերում է եղել, ծանր վնասվածքներ է ստացել. «Բագրավանի … Read more

Միգրանտները կպարտավորվեն հեռախոս գնել Ռուսաստան ժամանելուն պես․ նոր կանոններ են գործելու ՌԴ-ում

Ռուսաստան ժամանող ներգաղթյալը պարտավոր կլինի բջջային հեռախոս գնել։ Դրա մասին Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Իգոր Զուբովը, հաղորդում է РБК-ն։ «Բոլորին հետաքրքիր է, թե ինչ է լինելու ապագայում, ուր ենք մենք գնում։ Յուրաքանչյուր ներգաղթյալ, որը գրանցվում է և գալիս է այստեղ՝ հատկապես աշխատանքային կամ երկար ժամանակով, … Read more

Մեքսիկայի և Գվատեմալայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի և Գվատեմալայի ափերի մոտ 6,8-ից 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն։ Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է 6,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների մասին, սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժն ավելի հզոր է եղել՝ 7,3 մագնիտուդով։ Ցնցումներից հետո՝ Երևանի ժամանակով ժամը 18:55-ին, ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) ցունամիի … Read more

Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր

Հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչ հիվանդանոց … Read more

Բաքվում շարունակվել է հայ գերիների գործով «դատավարությունը»․ հաջորդ նիստը՝ հուլիսի 21-ին

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում ընթացել է Ադրբեջանում ապօրինաբար գտնվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործերով ներկայացված վերաքննիչ բողոքների քննության շարունակությունը։ Դատական նիստի ընթացքում «պաշտպանները» հանդես են եկել 2026 թվականի փետրվարի 5-ին կայացված դատավճիռները չեղարկելու և իրենց պաշտպանյալներին արդարացնելու պահանջով, իսկ մեղադրյալները հայտարարել են, որ առաջադրված մեղքը չեն ընդունում։  «Տուժողների» ներկայացուցիչներն իրենց … Read more