Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր

Հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը եղել է կայանված։

Leave a Comment