ԱՄՆ-ն ոչնչացրել է Չաբահար նավահանգստում գտնվող դիտաշտարակը

Հինգշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի Չաբահար նավահանգստում գտնվող դիտարկման աշտարակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Հուլիսի 16-ին ԱՄՆ ուժերը հաջողությամբ ոչնչացրել են Չաբահար նավահանգստում գտնվող դիտարկման աշտարակը, որը մաս էր կազմում Օմանի ծոցի ափի երկայնքով ծովային հսկողության ցանցի», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

CENTCOM-ի տվյալներով՝ աշտարակն օգտագործվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերի վերահսկման համար։

Չաբահարը գտնվում է Մակրանի ափին՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ։ Այն Իրանի միակ նավահանգիստն է, որն ունի ուղիղ մուտք դեպի Հնդկական օվկիանոս։

 

Leave a Comment