ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է նախաձեռնել Վայոց Ձորի Գողթանիկ գյուղի և Լոռու Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած ջրահեղձման դեպքերի առթիվ։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին ահազանգ  է ստացել Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացու խեղդվելու մասին։  Տեղում փրկարարներն ու Սպիտակի համայնքային ոստիկանները … Read more

Հետք Մեդիա Գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակին

Հետք Մեդիա Գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանը Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ սկսնակ լրագրողների կայացմանն աջակցելու և նրանց մասնագիտական ներուժի բացահայտմանը նպաստելու համար արժանացել է մրցանակի։ «Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) հիմնադրման 31-ամյակի օրը՝ 2026 թվականի հուլիսի 18-ին, «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում սահմանված Էթիկական լրագրության մրցանակների հանձնման … Read more

Ինքնաբացարկի դիմում է գրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի 18-րդ համար Լիլիա Շուշանյանը

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է գրել Լիլիա Շուշանյանը: «Ազատության» այս տեղեկությունը հաստատեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Շուշանյանը հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիր ուժի ցուցակի 18-րդ համարն է ու խորհրդարան անցած 29 թեկնածուներից մեկը: Նա աշխատել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ զբաղեցրել է տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը: Թե ինչու է հրաժարվում պատգամավորի աշխատանքից, «Ազատություն»-ը փորձեց … Read more

«Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ մենք կարող ենք վերականգնել մեր կայունությունը»․ Էնդի Բըրնհեմ

Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ մենք կրկին կարող ենք վերականգնել մեր կայունությունը։ Այս մասին հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնդի Բըրնհեմը, ով ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։«Քիչ առաջ վերադարձա Բուքինգհեմյան պալատից, որտեղ ընդունեցի Նորին Մեծություն Թագավորի՝ կառավարություն ձևավորելու առաջարկը։ Դրանով ես խորապես գիտակցում եմ, որ վերջին 10 տարիների ընթացքում վեցերորդ մարդն եմ, … Read more

Բացենք փակագծեր. Բայրամովը կոպտեց Մոսկվային. Ալիևն արդեն բաց է աշխատում Նիկոլի հարցում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

«Քյոխը» դատարանում հաղթանակ է տարել Ռոման Բաղդասարյանի դեմ

Այսօր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից … Read more

COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

20 Հուլիս, 2026 15:59 Հասարակություն ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ 2026 թվականի հուլիսի 14-15-ը «Հանրային խոշոր միջոցառումների ընթացքում ՔԿՃՄ արտակարգ միջադեպի» սցենարով «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները: Այս մասին տեղեկանում ենք Քննչական … Read more

Մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը

Հայաստանի Հանրապետության պետական ավագ դպրոցներում հուլիսի 20-ից մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ այս փուլում  կարող են հայտագրվել՝ 1․ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները, 2․ տվյալ դպրոցի աշխատակիցների … Read more

«Առինջ մոլ»-ի 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան

Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ «Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Հիմնավորմամբ նշվել է, որ այդ տաղավարները գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Մեր փաստաբաններն էլ … Read more

Ադրբեջանի ճնշումից հետո Քնեսեթում չի քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. ԶԼՄ

Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով, հայտնում իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ, գրում է «Ազատություն»-ը։ … Read more