
Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ մենք կրկին կարող ենք վերականգնել մեր կայունությունը։ Այս մասին հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնդի Բըրնհեմը, ով ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
«Քիչ առաջ վերադարձա Բուքինգհեմյան պալատից, որտեղ ընդունեցի Նորին Մեծություն Թագավորի՝ կառավարություն ձևավորելու առաջարկը։ Դրանով ես խորապես գիտակցում եմ, որ վերջին 10 տարիների ընթացքում վեցերորդ մարդն եմ, ով քայլել է այս փողոցով, և 2016 թվականից ի վեր՝ յոթերորդ վարչապետը։ Բրիտանիան պետք է աշխարհին ցույց տա, որ կարող է վերականգնել կայունությունը, և հենց դա է մեր մարտահրավերը՝ քաղաքականությունը գործող դարձնել, այն ավելի արդյունավետ դարձնել»,- նշել է նա։