ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

Քննչական կոմիտեն (ՔԿ) վարույթ է նախաձեռնել Վայոց Ձորի Գողթանիկ գյուղի և Լոռու Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած ջրահեղձման դեպքերի առթիվ։

Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց գերատեսչության մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին ահազանգ  է ստացել Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացու խեղդվելու մասին։ 

Տեղում փրկարարներն ու Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։

Ըստ հրապարակման՝ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել, իսկ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել նրա դին։

Shamshyan.com-ը հայտնել է, որ նույն օրը Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։ 

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը և դուրս բերել այն։

Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։

Leave a Comment