Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն. (ՎԻԴԵՈ)

Կիևյան կամուրջը երթևեկի համար կբացվի նախատեսված ժամկետից շուտ .ՎԻԴԵՈ

Կիևյան կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն. (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կիևյան կամուրջը երթևեկի համար կբացվի նախատեսված ժամկետից շուտ։


Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։


Ըստ տրամադրված հաղորդագրության, Կիևյան կամրջի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվում են՝

– երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում,

– դեֆորմացիոն կարերի և ջրահեռացման համակարգի նորացում,

– ջրամեկուսացման աշխատանքներ,

– բազրիքների ամբողջական թարմացում,

– թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում,

– արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։

Գերատեսչության փոխանցմամբ, աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։


Կամուրջը երթևեկության համար կբացվի օգոստոսի 15-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն, իսկ վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։

Leave a Comment