Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաքուն «խաղաղության» համաձայնագրի իր մասը վերջնականապես համաձայնեցրել է, սակայն դրա ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։
Գործընթացը շարունակվում է, իսկ «էքսկլավային գյուղերի» հարցը լուծում կստանա»,- նշել է նա։