«ԱՄՆ-ն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի նոր ծրագիր է առաջարկել»․ #Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ փորձելով առաջ մղել հրադադարի նոր նախաձեռնությունը, X-ում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյայի։ Նշվում է, որ նախաձեռնությունը առաջարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև շարունակվող բանակցությունների համատեքստում։ Որպես առաջին քայլ՝ ԱՄՆ-ն առաջարկել է, որ «Հեզբոլլահ»-ը դադարեցնի … Read more

Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում են. քաղաքապետարանի պաշտոնյա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի, Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում են: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը: «45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս … Read more

Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ առաջնորդների՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի կոչին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առաջնորդների՝ Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիությանը անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։ «Այսօր այդ ընտրությունը տեսական է, … Read more

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են և անկեղծ. Փաշինյան

Հայաստանը շարունակում է կարևորել և զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին  այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում: Նա հավելել է, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ «Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև, այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես … Read more

11:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի դեմ մահափորձի բացահայտումը, հայ-ռուսական կապերն ու տարանցիկ փոխադրումները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Հայաստանի վարչապետի սպանության նախապատրաստություն. Իրավապահները բացահայտել են վարչապետի նկատմամբ մահափորձ նախապատրաստած և ընտրական քարոզչությանը խոչընդոտած անձանցից մեկի ինքնությունը, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և կայացվել ձերբակալման որոշում: · Հայ-ռուսական հարաբերություններ և ԵՄ անդամակցություն. ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան օրվա առթիվ՝ երկկողմ կապերի զարգացման շահագրգռվածություն հայտնելով, … Read more

Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով ձեռբակաված կա․ ՔԿ – armeniatoday.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման գործով կասկածյալներից մեկը՝ Մ.Մ.-ն ձերբակալվել է, հայտնել է Քննչական կոմիտեն։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մի խումբ անձանց կողմից քաղաքական դրդապատճառներով պետական գործչի սպանության նախապատրաստման, ինչպես նաև նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Գործը հարուցվել էր դիմակավորված անձանց տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ սպառնալիքներ էին հնչում Փաշինյանի հասցեին։ Ըստ քննության տարբերակի՝ … Read more

Իրանն արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները. CNN

Իրանը պատրաստ է Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների ուղղությամբ մեծ թվով հեռահար հրթիռներ արձակել, քանի որ արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները, հայտնում է CNN լրատվականը։ Ըստ պարբերականի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների՝ Թեհրանին հաջողվել է պարզունակ տեխնիկայի, օրինակ՝ բուլդոզերների ու ինքնաթափերի միջոցով բացել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռմբակոծված ստորգետնյա թունելների 69 մուտքերից 50-ը, ինչպես նաև … Read more

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվել է շնորհավորական ուղերձ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ։ Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»։