Հայաստանը շարունակում է կարևորել և զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում: Նա հավելել է, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։
«Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև, այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանն ավելացրել է.
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»։