Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ՝ Տիգրան Դադունցը և Օկսաննա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը։ ​Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Նշվել է, որ Արդարադատության նախարարությունը ևս ներգրավված է վիզաների ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրից բխող միջոցառումներում, որոնք ներառում են, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության և իրավական փոխօգնության … Read more

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 14 երեխա

Պակիստանի Լահոր քաղաքում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 14 երեխա։ Ամենափոքր զոհը 5 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 16։Ըստ Ary News-ի՝ փլուզման պահին կենտրոնում գտնվել է մոտ 35 երեխա։ Փլատակներից փրկվել է քսան երեխա և մեկ ուսուցիչ։ Տասներկու երեխա հոսպիտալացվել է։ Ըստ Պակիստանի առողջապահության նախարարության խոսնակ Ֆարուք Ահմեդի՝ նրանք գտնվում են ծանր վիճակում։ Ոստիկանությունը … Read more

Ռուսաստանը վերսկսում է արգելված բենզինի արտադրությունը․ երկրում օրեցօր խորանում է վառելիքային ճգնաժամը

Անցած գիշեր ռուսական ուժերը 419 ուկրաինական անօդաչու սարք են խոցել՝ հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ ՏԱՍՍ գործակալությունն էլ տեղեկացնում է, որ պաշտոնական տվյալներով՝ վերջին մեկ շաբաթում ուկրաինական հարվածներից 42 մարդ է սպանվել, վիրավորվել են 327-ը։ Բացի այդ՝ ուկրաինական հրթիռակոծությունների պատճառով Ռուսաստանի որոշ մարզերում բենզինի ու դիզվառելիքի խիստ պակաս է զգացվում։ Լցակայաններում հերթերից խուսափելու համար վառելիքը … Read more

Իրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարություններն ընկալվում են որպես ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր հարվածներին աջակցություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Նա նաև քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ մեղադրելով վնասված միջուկային օբյեկտներ մուտքի հարցում «անփութություն» ցուցաբերելու համար։ Բաղային ՄԱԳԱՏԷ-ի … Read more

ՌԴ-ն «հրաժեշտ» կտա Սամվելին, Գագիկին և Ռոբերտին. մեր ու ՌԴ-ի միջև ախպերություն չկա. Ազատ Արշակյան. տեսանյութ

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ գնո՞ւմ է ԵՄ, թե՞ ոչ: Ըստ նրա՝ հարցը պետք է սահմանված կարգով դնել քննարկման: «Չեն կարող ՀՀ-ի նկատմամբ պատժիչ որոշումներ կայացնել. կուզենանք՝ կմնանք, կուզենանք՝ դուրս կգանք ԵԱՏՄ-ից: Մենք պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե սպասենք՝ մեզ դուրս շպրտեն, վռնդեն կամ հրավիրեն ինչ-որ տեղ»,- ասում է … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զավթելու կոչ․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զավթելու կոչ:  Լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: «Եթե «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բացի տվյալներից, նշված է լինելու, թե տվյալ հեռախոսը ում է պատկանում»․ Գևորգ Հայրապետյանը՝ IMEI մասին

ArmLur.am-ի զրուցակիցը անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանն է։ ArmLur.am-ի հետ զրույցում նա անդրադարձել է IMEI համակարգին, դրանից բխող ռիսկերին։ Ըստ նրա՝ Հայաստանում համակարգի ներդրման նպատակը անորոշ է և ունի անվտանգային ռիսկեր։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․