
Պակիստանի Լահոր քաղաքում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 14 երեխա։
Ամենափոքր զոհը 5 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 16։
Ըստ Ary News-ի՝ փլուզման պահին կենտրոնում գտնվել է մոտ 35 երեխա։ Փլատակներից փրկվել է քսան երեխա և մեկ ուսուցիչ։ Տասներկու երեխա հոսպիտալացվել է։ Ըստ Պակիստանի առողջապահության նախարարության խոսնակ Ֆարուք Ահմեդի՝ նրանք գտնվում են ծանր վիճակում։
Ոստիկանությունը ձերբակալել է կրթական կենտրոնի սեփականատերերին՝ երկու եղբայրների։ 5 մարդ ձերբակալվել է անփութության մեղադրանքով, իսկ մյուս համասեփականատիրոջ որոնումները շարունակվում են։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պատճառը կարող էին լինել միահարկ շենքի տանիքի վրա շինարարական աշխատանքները։ Տանիքին հող և այլ նյութեր ավելացնելը մեծացրել է կառույցի վրա ծանրաբեռնվածությունը։