ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զավթելու կոչ․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը զավթելու կոչ:  Լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Եթե «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։

Ցանկացած ուժ իր առջև իշխանափոխության խնդիր է դնում, և դրա մի մասը ներկայացնում է հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ այստեղ արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»,- հավելել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը՝ անդրադառնալով Կարապետյանի խոսքերին «գաղտնի պլանի» մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment