Թենիսիստ Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ուիմբլդոնի առաջին շրջանի խաղում հաղթեց բրիտանացի Բիլլի Հարիսին։ Մրցաշարը տեղի է ունենում Լոնդոնում։ Խաղն ավարտվեց 6-3, 5-7, 6-3, 6-3 հաշվով՝  Խաչանովի օգտին։ Հարիսը որակավորման փուլը հաղթելով անցավ գլխավոր փուլ։ Երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի գերմանացի Յանիկ Հանֆմանի հետ (չդասակարգված)։ 30-ամյա Խաչանովը Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ … Read more

Անասնագոմում՝ կանեփ, տելեգրամով՝ մարիխուանա․ բացահայտումներ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի բնակիչն անասնագոմում կանեփի բույս է աճեցում և մարիխուանա պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրան պատկանող տարածքից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 3 բույս, 259 գրամ մարիխուաննայի նմանվող չորացրած և մանրացրած զանգված, ինչպես նաև 260 գրամ քաշով չորացված կանեփի բույս։ 70-ամյա քաղաքացին ձերբակալվել և փաստաթղթերի … Read more

ՀՀ Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները

Հայաստանի Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական կուսակցությունների հայցով։ Հայցվորներին և երրորդ կողմին կտրվի մինչև 25 րոպե, պատասխանող կողմին՝ մեկ ժամ, իսկ առանձին ներկայացուցիչների համար սահմանվել են 15–20 րոպե տևողություններ։Գործով որպես պատասխանող հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համապատասխանողներ են դատախազությունը, ՆԳՆ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ երրորդ կողմ՝ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիկի՛ն Գալյան, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. «Ուժեղ Հայաստան»-ի անդամ

Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը: «Ամիսներ առաջ Սրբուհի Գալյանը ներկայացրել էր Ազգային ժողով ՍԴ դատավորների աշխատավարձը 46 միլիարդ դրամով բարձրացնելու նախագիծ, նախագիծը ընդունվել է, օրենքը գործում է։ … Read more

Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան

ՆԱՏՕ-ն չի թուլացնում Ռուսաստանի վրա ճնշումը: Դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը Մոսկվայի կողմից դիտվում են որպես անվտանգության սպառնալիք՝ շատ ավելի վտանգավոր, քան տնտեսական պատժամիջոցներն են: ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը», ըստ որի Արևմուտքի կողմից ցանկացած անխոհեմ գործողություն կարող է բերել անցանկալի հետևանքների: Արևմտյան քաղաքական … Read more

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի – Tsayg

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կգործուղվի Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կմասնակցի «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ավանեսյանը հայտնել էր գործուղման մասին և ավելացրել, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ … Read more

Անահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը, ինչպես նաև … Read more

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։ Այնուհետև «դատական» նիստն ընդմիջվել է, որպեսզի … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը նպատակ ունի ուժեղացնել ԵՄ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում․ Բոգդան Բեզպալկո

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն մեկնաբանել է առաջիկա օրերին նախատեսված Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան՝ անդրադառնալով այդ այցի հնարավոր հետևանքներին։ «Կարծում եմ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը նախ Ադրբեջան, ապա Հայաստան կոչված է ամրապնդելու Եվրոպական միության ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այն, որ մինչ այս տարածաշրջան են այցելել ԵՄ բազմաթիվ պաշտոնյաներ և կառույցների … Read more

«Երբ բացակայում է վստահությունը, քանդվում է ժողովրդավարական հասարակության ամբողջ կոնստրուկտը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքնիշխանությունը սկսվում է ներքին լեգիտիմությամբ։ Ներքին լեգիտիմությունն արտահայտվում է ներքին համերաշխությամբ։ Ներքին համերաշխությունն արտահայտվում է վստահությամբ՝ հասարակության և իշխանության միջև։Երբ բացակայում է վստահությունը, այլ կերպ ասած՝ իշխանությունը դառնում է որևէ խմբի կամ սոցիալական շերտի իշխանություն, ապա քանդվում է ժողովրդավարական հասարակության ամբողջ կոնստրուկտը։Անվստահություն. Համերաշխության բացակայություն. Լեգիտիմության ճգնաժամ. Ինքնիշխանության կորուստ։Ինչպես տեսնում եք, … Read more