Անասնագոմում՝ կանեփ, տելեգրամով՝ մարիխուանա․ բացահայտումներ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Էջմիածին քաղաքի բնակիչն անասնագոմում կանեփի բույս է աճեցում և մարիխուանա պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրան պատկանող տարածքից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 3 բույս, 259 գրամ մարիխուաննայի նմանվող չորացրած և մանրացրած զանգված, ինչպես նաև 260 գրամ քաշով չորացված կանեփի բույս։

70-ամյա քաղաքացին ձերբակալվել և փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:


Հունիսի 23-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Վաղարշապատի համայնքային ոստիկանները Արտիմետ բնակավայրում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացրած, մանրացրած մոտ 2,6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։

Երիտասարդն ու կազմված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

The post Անասնագոմում՝ կանեփ, տելեգրամով՝ մարիխուանա․ բացահայտումներ appeared first on Tribune.am.

Leave a Comment