Անահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումը


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիին


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը, ինչպես նաև Էստոնիայի Պետական առաջատար դատախազ Ալար Լեհեսմեծը:


Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ արդարադատության համակարգի արդյունավետության, իրավունքների պաշտպանության երաշխիքների և իրավական ընթացակարգերի կատարելագործման հարցերին։


Կողմերը մտքեր են փոխանակել նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք մարտահրավերների վերաբերյալ՝ ընդգծելով համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Leave a Comment