Հուսով ենք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ: Պատասխան. Տասնամյակների … Read more

Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը՝ խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից Ալիկ Ալեքսանյանի վերջին հայտարարություններից մեկին: ««Ծվեն Ծվեն արեցիք մեր հայրենիքը։ Հեռու մնացեք։ Ձայններդ կտրեք» — վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր «տեսաուղերձը» այս տողերով եզրափակում է տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանն ու Արցախը խոպան դիտարկած խմբակը։ Ինչ խոսք՝ չքնաղ է»,- գրել է Սաֆարյանը՝ տեղադրելով … Read more

Երևանը փորձում է փակել հակամшրտության պատմական օրակարգը, մինչդեռ Բաքուն այն վերածում է ազդեցության հիմնական լծակի․ «խաղաղության» մասին խոսույթը մնում է խոցելի․ Սուրենյանց

Բաքվի հստակ ուղերձը․ հակամարտությունը շարունակվում է, այս մասին գրել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ 1918 թվականի մարտի 31-ի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքվի համար պատմությունը քաղաքական ճնշման գործիք է։ Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները ներկայացվում են միակողմանի՝ որպես «հայկական ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ», ձևավորելով հստակ նարատիվ, որը միտված … Read more

Մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները

Մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2026 թվականի մայիսի 20-ը՝ Դիլիջանի տարածաշրջան Արմավիրի տարածաշրջան Վայքի տարածաշրջան Տաշիրի տարածաշրջան Աշտարակի տարածաշրջան Թալինի տարածաշրջան Արտաշատի տարածաշրջան Արարատի տարածաշրջան … Read more

Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան

1 Ապրիլ, 2026 22:29 «Մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեցինք, բայց դա արեցինք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարեց այդ մասին։ Հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի … Read more

ԵՀ-ն Կիևին 80 մլն եվրո է ուղարկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից – armeniatoday.am

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 80 մլն եվրո է ուղարկել Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից բռնագրավված եկամուտներից։ Այս մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ «լավ նորություն չունի» Ուկրաինային 90 մլրդ եվրո ռազմական ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ, որոնք արգելափակում են Հունգարիան և Սլովակիան: Մոսկվան բազմիցս … Read more

ԱՄԷ-ում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով 1 մարդ է զոհվել

ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են անօդաչու թռչող սարք, որի բեկորները ընկել էին Ֆուջեյրա գյուղատնտեսական տարածքում։ Այս մասին հայտնել է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը X-ում։ Միջադեպի հետևանքով զոհվել է Բանգլադեշի քաղաքացի։