
Մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2026 թվականի մայիսի 20-ը՝
- Դիլիջանի տարածաշրջան
- Արմավիրի տարածաշրջան
- Վայքի տարածաշրջան
- Տաշիրի տարածաշրջան
- Աշտարակի տարածաշրջան
- Թալինի տարածաշրջան
- Արտաշատի տարածաշրջան
- Արարատի տարածաշրջան
- Էջմիածնի տարածաշրջան
- Եղեգնաձորի տարածաշրջան
- Թումանյանի տարածաշրջան
- Բաղրամյանի տարածաշրջան
- Նոյեմբերյանի տարածաշրջան
- Մասիսի տարածաշրջան
- Մեղրու տարածաշրջան
- Կապանի տարածաշրջան
- Գուգարքի տարածաշրջան
- Սևանի տարածաշրջան
- Աբովյանի տարածաշրջան
- Գավառի տարածաշրջան
- Իջևանի տարածաշրջան
- Սպիտակի տարածաշրջան
- Անիի տարածաշրջան
- Ապարանի տարածաշրջան
- Մարտունու տարածաշրջան
Հետևյալ տարածաշրջանների միջպետական ու հանրապետական ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2026 թվականի հունիսի 10-ը՝
- Արթիկի տարածաշրջան
- Սիսիանի տարածաշրջան
- Ամասիայի տարածաշրջան
- Ճամբարակի տարածաշրջան
- Հրազդանի տարածաշրջան
- Ստեփանավանի տարածաշրջան
- Նաիրիի տարածաշրջան
- Ախուրյանի տարածաշրջան
- Աշոցքի տարածաշրջան
- Գորիսի տարածաշրջան
- Արագածի տարածաշրջան
- Տավուշի տարածաշրջան
- Վարդենիսի տարածաշրջան
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։