Բողոքի ակցիա՝ ՄԻՊ-ի գրաենյակի դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

ՄԻՊ-ի դիմաց ակցիա և ստորագրահավաք են իրականացնում Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի հարազատներն ու դասընկերները: Նրանք նամակ կփոխանցեն ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել և տեղափոխվել էր Աբովյան ՔԿՀ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է և նա հոսպիտալացվել է: Բողոքի ակցիա՝ ՄԻՊ-ի դիմաց. ՈՒՂԻՂ … Read more

Ֆինլանդիայի բնակիչները սկսել են Շվեդիա մեկնել սնունդ գնելու համար. լրատվամիջոցներ

Ֆինլանդիայի բնակիչները սնունդ գնելու համար սկսել են մեկնել հարևան Շվեդիա, որտեղ իշխանությունները ապրիլի սկզբին նվազեցրել են սննդամթերքի ԱԱՀ-ն: Այս մասին հաղորդում է Yle-ն։ Ապրիլի 1-ին Շվեդիայի կառավարությունը սննդամթերքի ԱԱՀ-ն 12%-ից իջեցրեց մինչև 6%։ Նոր դրույքաչափը ուժի մեջ կմնա մինչև 2027 թվականի վերջը։ «Գների անկումը խթանել է Զատկի տոների վաճառքը և ֆինների ուշադրությունը կենտրոնացրել է Հապարանդայի … Read more

Կարծում եմ՝ իրական պատճառն Արցախի դրոշն էր․ Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն

Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ազատվել է աշխատանքից՝ «անվստահության կորստի» ձևակերպմամբ, սակայն դրան նախորդել են իրադարձություններ՝ կապված Արցախի դրոշի հետ։ Alpha News-ի հետ զրույցում Կարինե Սմբատյանն ասել է, որ դեպքից օրեր առաջ դպրոց է այցելել Արմավիրի քաղաքապետը, որը նկատել է դրոշը, ինչից հետո սկսվել են զարգացումները։ «Մինչ այդ որևէ խնդիր չի եղել, դրոշը վաղուց իր … Read more

Հայաստանում օրական օգտագործվում է միջինում 9.8 գրամ աղ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ աղի օգտագործումը մեր ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար․ մեծացնելով սրտամկանի զարկերակային գերճնշման, ինֆարկտի, ինսուլտի և միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Աղի օգտագործման նվազեցումը մինչև առաջարկվող մակարդակ՝ օրական 5 գրամից պակաս, հնարավորություն կտա ամեն տարի կանխել մինչև 1.7 միլիոն մահ ամբողջ աշխարհում։ … Read more

Արգելված նյութեր շրջանառած երիտասարդը փախուստի ընթացքում ընկել է ջրատարը. ոստիկանները փրկել ու ձերբակալել են նրան

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են արգելված նյութերի շրջանառության դեպք, կասկածյալը ձերբակալվել է փախուստի փորձի ժամանակ, հայտնում են ոստիկանությունից։ Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում գործողություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները նկատել են մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել է տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, իսկ քաղաքացին փախուստի փորձի ժամանակ ընկել է ջրատարը։ Ջրատարից դուրս բերելուց … Read more

Ժողովուրդը գիտի՝ ահաբեկիչ Նիկոլի մի հատ դուրս գալը ժողովրդի մեջ ինչ միլիոններ արժի (տեսանյութ)

Հյուրը քաղաքագետ Գագիկ Համբարյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Փաշինյանի հետ միջադեպով կալանավորված հայտնի սպորտսմենի քննիչ որդուն ու պետին ազատել են աշխատանքից

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն եւ նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։ Կիրակի օրը եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների և ազատամարտիկի։ Քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ … Read more

Մակրոնը միասնության կոչ է արել Միացյալ Նահանգներից անկախանալու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական տերություններին, Հարավային Կորեային, Ճապոնիային, Բրազիլիային, Ավստրալիային և Կանադային, միավորվել և համատեղ դեմ դուրս գալ Միացյալ Նահանգներին, ձգտել անկախանալ նրանից։ «Այս օրակարգը Կորեայի, Ֆրանսիայի հետ կիսելով և ներգրավելով եվրոպական այլ երկրների, ինչպես նաև Կանադային, Ճապոնիային, Հնդկաստանին, Բրազիլիային, Ավստրալիային, մենք կարող ենք սկսել ձևավորել … Read more

Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում — MediaNews

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ շրջայց է կատարել Խոզնավարում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը՝ տեղեկացնելով․ «Զրուցեցի բնակիչների հետ, ծանոթացանք ընթացիկ աշխատանքներին: Շուտով կներկայացնեմ ծրագրերից մեկի արդյունքը, որը մեկնարկել էր ամիսներ առաջ»: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ