Հայաստանում օրական օգտագործվում է միջինում 9.8 գրամ աղ

Հայաստանում օրական օգտագործվում է միջինում 9.8 գրամ աղ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ աղի օգտագործումը մեր ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար․ մեծացնելով սրտամկանի զարկերակային գերճնշման, ինֆարկտի, ինսուլտի և միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Աղի օգտագործման նվազեցումը մինչև առաջարկվող մակարդակ՝ օրական 5 գրամից պակաս, հնարավորություն կտա ամեն տարի կանխել մինչև 1.7 միլիոն մահ ամբողջ աշխարհում։

Տվյալները ցույց են տալիս, որ աղ շատ են օգտագործում նաև Հայաստանում.

  • Օրվա ընթացքում օգտագործվող աղի միջին քանակը կազմում է 9.8 գրամ:
  • Մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մեծահասակ (35%) կանոնավոր կերպով աղ կամ աղային սոուսներ է ավելացնում սննդին՝ ուտելուց առաջ կամ ընթացքում:
  • Բնակչության շուրջ 31%-ը հաճախ օգտագործում է շատ աղ պարունակող վերամշակված սնունդ:
  • Տղամարդիկ ավելի հաճախ են ավելացնում աղ սննդին և օգտագործում աղով հարուստ վերամշակված մթերքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝

  • Մեծահասակները օրական պետք է օգտագործեն 5 գրամից պակաս աղ (մոտավորապես 1 թեյի գդալ):
  • Երեխաների դեպքում աղի օգտագործումը պետք է լինի ավելի քիչ՝ կախված տարիքից:

Ինչպե՞ս նվազեցնել աղի օգտագործումը

  • Սնունդ պատրաստելիս փորձեք նվազեցնել աղի օգտագործումը, պահպանելով սննդի իրական համը:
  • Միայն համտեսելուց հետո ավելացրեք աղ:
  • Սահմանափակեք աղով հարուստ նախուտեստների և վերամշակված մթերքների օգտագործումը:
  • Ուշադրություն դարձրեք սննդամթերքի պիտակներին և ընտրեք ավելի քիչ նատրիում պարունակող ապրանքներ:
  • Ձեր սննդակարգում ավելացրեք մրգերի և բանջարեղենի քանակը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment