ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են արգելված նյութերի շրջանառության դեպք, կասկածյալը ձերբակալվել է փախուստի փորձի ժամանակ, հայտնում են ոստիկանությունից։
Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում գործողություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները նկատել են մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել է տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, իսկ քաղաքացին փախուստի փորձի ժամանակ ընկել է ջրատարը։
Ջրատարից դուրս բերելուց հետո նրա մոտ հայտնաբերվել են արգելված միջոցների փաթեթներ, նշել են ՆԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ 20 ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Ոստիկանության գվարդիայի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանի խոսքով՝ կասկածյալն իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարներ, որոնք վերաբերում են արգելված նյութերին։ Փաթեթները հայտնաբերվել են: