«Mercedes»-ը բախվել է ծառին, քարերին, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին և հողաթմբին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց։ Վթարի փաստով Նաիրիի … Read more

ԱՄԷ-ում ԱԹՍ-ի բեկորից Բանգալդեշի քաղաքացի է զոհվել

Արաբական Միացյալ Էմիրություններում Բանգլադեշի քաղաքացի է զոհվել անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։ «Ֆոջեյրայի իշխանությունները զբաղվում են առ-Ռիֆաա շրջանի ֆերմայում գրանցված միջադեպով, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով՝ հանգեցնելով Բանգլադեշի քաղաքացու մահվան»,- հայտնել են WAM-ից։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն … Read more

Շնորհակալ եմ և հպարտ, որ ՀՀ կառավարությունն իմ անվամբ սպորտդպրոց է կառուցում. Արթուր Աբրահամը՝ շինհրապարակից

Ավելի քան 40 հաղթանակ գրանցած բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շինհրապարակից տեսանյութ է հրապարակել գերմաներեն և հայերեն խոսքերով: Աբրահամը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ իր անունը կրող սպորտդպրոց կառուցելու համար ու նշել, որ հպարտ է: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Քաղաքապետարանը՝ թիվ 94 մանկապարտեզում իրավիճակի մասին․ «Պատշաճ արձագանք կլինի»

1 ապրիլի 2026 – 13:26 AMT PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանը սկսել է ուսումնասիրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։ Այդ մասին ասել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Ծնողները բողոքի ակցիա են իրականացրել մանկապարտեզում՝ պահանջելով տնօրենի հեռացումը։ Նրանց պնդմամբ՝ մոտ … Read more

Թրամփը լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է Միացյալ Նահանգների մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) դադարեցնելու հնարավորությունը։ The Telegraph-ին տված բացառիկ հարցազրույցում նախագահը դաշինքն անվանել է «թղթե վագր» և ընդգծել, որ կազմակերպությունից դուրս գալու հարցն այժմ գտնվում է «վերանայման փուլից այն կողմ»։ Սպիտակ տան ղեկավարի դժգոհության հիմնական պատճառը դաշնակիցների հրաժարումն է՝ աջակցել ԱՄՆ-ին Իրանի … Read more

Հուշերի մասնատուփ

01.04.2026 | 13:25 (Գրող Դավիթ Մուրադյանը լուսանկարիչ Տիրան Մուրադյան-Քուպելյանի մասին) Լավ հիշում եմ՝ մեր հարևան Հակոբն ինձ հարցնում էր. «Դասատուն սիրո՞ւն է, չէ՞»։ Կատակասեր մարդ էր։ Ասում էի՝ հա, բայց քո ի՞նչ գործն է։ Երրորդ դասարանցի տղա էի։ Հայրս զայրանում էր. «Տղային մի՛ շեղիր»։ Լավ բակ էր, սպիտակ յասաման կար։ Մայրս գեղեցիկ ծաղկեփունջ էր հավաքում, փաթեթավորում, ու … Read more

Իրանը Ծոցի երկրների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ

Իրանը պաշտոնական նամակներ է ուղարկել ՄԱԿ՝ բողոք արտահայտելով այն կապակցությամբ, որ Ծոցի երկրների տարածքներն ու օդային տարածքները օգտագործվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումներում։ Ինչպես հաղորդում է իրանական պետական Press TV հեռուստաալիքը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ուղարկել է նամակներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ ներկայացնելով պաշտոնական բողոք։ Իրավանին հիշեցրել է, … Read more

«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի առաջ չոքած՝ խաղաղություն են աղերսում.Ադրբեջանի ԱԳՆ-ն մարտի 31-ին հայտարարություն է տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ Այս մեծ կեղծիքին, մեղադրանքին ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չի եկել։ Լոկ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրեսին» հարցազրույց է տվել, ուր … Read more

Իսրայելի ռազմաօդային ուժերն ավելի քան 800 մարտական ​​թռիչք են կատարել Իրանի դեմ գործողությունների ընթացքում

Իսրայելի ռազմաօդային ուժերն ավելի քան 800 մարտական ​​թռիչք են կատարել փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված «Առյուծի մռնչյուն» գործողության ընթացքում։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակը։ «Այսօրվա դրությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերը կատարել են ավելի քան 800 մարտական ​​թռիչք՝ օգտագործելով մոտ 16 հազար տարբեր զինամթերք», – ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Գավառի մանկատան 36 տարի պաշտոնավարած տնօրենին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ջեռուցման ծախսերը չվճարելու համար

2026 թվականի մարտի 23-ին հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Գործը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է Գլխավոր դատախազությունից։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նիկոլայ Թադևոսի Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1985 թվականի նոյեմբերի … Read more