
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի առաջ չոքած՝ խաղաղություն են աղերսում.
Ադրբեջանի ԱԳՆ-ն մարտի 31-ին հայտարարություն է տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։ Այս մեծ կեղծիքին, մեղադրանքին ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես չի եկել։ Լոկ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրեսին» հարցազրույց է տվել, ուր նշել է․ «Հուսով ենք, որ Հայասատնի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը»։ Ի՞նչ «հաստատված խաղաղություն», երբ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, օկուպացրած է պահում Հայաստանի սահմանամերձ տարածքները, ՀՀ-ը տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան», Ադրբեջանում խոշտանգում, դատում է հայ գերիներին, հայերին է մեղադրում ցեղասպանության մեջ,երբ ինքն հայերի հանդեպ ցեղասպանություն գործել։
Չոքել եք ցեղասպան Իլհամ Ալիևի առաջ և նրանից խաղաղություն եք աղերսում»։