Մեծ Բրիտանիան առաջնահերթությունը տալիս է դիվանագիտական և տնտեսական ճնշումներին՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Մեծ Բրիտանիան պատրաստ է տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա՝ Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացությունը վերականգնելու համար, ITV-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։ «Մենք հստակեցնում ենք, որ մեզ անհրաժեշտ է դիվանագիտական ​​և տնտեսական ճնշում», — ասել է նախարարը Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ անվտանգության համաժողովից հետո։ Իվետ Քուպերը Լոնդոնում ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների … Read more

Նոր ուժերին պետք է հնարավորություն տալ մտնել քաղաքական դաշտ․ Նարեկ Կարապետյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ Անդրադարձ է եղել առաջիկա ընտրություններին, «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ծրագրերին։ Ինչո՞ւ է այս քաղաքական ուժը որոշել ընտրություններին մասնակցել դաշինքով, այս գաղափարը կար իսկզբանե՞, թե ընթացքում հասունացավ։ Իսկ արդյո՞ք նոր ստեղծված դաշինքում լինելու են նոր միավորումներ։ Ինչպես հայտնի է «Ուժեղ Հայաստանը» դաշինք է կազմել «Նոր դարաշրջան» … Read more

Հրդեհ՝ արտադրամասում․ այրվել է հումք

Ապրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել … Read more

«Դավիթը չպետք է դառնա քաղաքական վախի մթնոլորտ սերմանելու գործիք»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տարիներ առաջ ես Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ բացահայտ առճակատման դուրս եկա Ուգո Չավեսի դեմ՝ քոլեջի ուսանողների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու համար: Այսօր, հետևելով Հայաստանում 18-ամյա Դավիթ Մինասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ես ունեմ «դեժավյուի» զգացողություն:Տեսանյութերում իմ տեսածը սարսափելի է. մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետի թիկնապահը … Read more

Փաշինյաը 2023 թվականից ի վեր չի այցելում Եռաբլուր․ չունի քաջություն նայելու զոհվածների ընտանիքների աչքերին․ գնդապետ Արթուր Ավանեսյան

Փաշինյանը 2023 թվականից ի վեր չի այցելում Եռաբլուր։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանը: «Փաշինյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում մեր զինվորների նկատմամբ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեզ համար, մեր ապագայի համար։ Նա չունի քաջություն նայելու նրանց ընտանիքների աչքերին, քանի որ թույլ է և գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց … Read more

8 ԱՄԻՍ ԱՆՑ ՊԱՐԶՎԵՑ՝ ՕՐԵՆՔ ԷԼ ԿԱ. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հ/կ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2025 թվականի օգոստոսի 04 -ին մի հրապարակում էի արել՝ «Беспредел-ի շարքից կամ «լավ» ՀՀ առողջապահության նախարարի «լավ» իրավաբանությունը» վերնագրով, որում նշվում էր, որ 2017 թվականին «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ հանվեց Առողջապահության նախարարության ենթակայությունից և տեղափոխվեց Պետական գույքի կառավարման ենթակայության ներքո, ինչից հետո ընդգրկվեց … Read more

Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» կազմակերպության ցերեկային կենտրոն։ Նախարարը շրջել է կենտրոնների տարածքներով, ծանոթացել մատուցվող ծառայությունների շրջանակին, շփվել շահառուների հետ, հետաքրքրվել ավագ սերնդի ներկայացուցիչների առողջությամբ, առօրյայով։ Նախարար Թորոսյանը կարևորել է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների … Read more

Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով

Մարտին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ 106-րդն է։ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը առաջատարությունը զիջել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն։ Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում … Read more

Բաղրամյան համայքի «պալիգոններում» պայթյուն է տեղի ունեցել․ 29-ամյա զինվորական է մաhացել

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։ Այս պահին «պալիգոններ» են ժամանել … Read more

Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

02 ապր 2026 22:11 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 3-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս և Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Մեկնաբանություններ: 0 Մեկնաբանություններ Համընկնող լուրեր