Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը •

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ 2026 թվականի մարտը ամենատեղումնառատն է եղել Հայաստանի համար: «2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 °C, որը նորմայի սահմաններում էր։ Մարտը ամենատեղումնառատն էր՝ սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98․7 մմ կամ նորմայի 199%-ը։ Մարտ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակին դիտվեցին տեղումներ, … Read more

Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է․ ինչպես միանալ ճանապարհի բացման մեծ ավտոերթին

«Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է»։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու բոլորին հրավիրել ապրիլի 19-ին մեծ ավտոերթով ճանապարհի բացումն անելու։ «Միանալու համար խնդրում ենք գրանցվել հղումով կամ QR կոդով՝ https://shorturl.at/AJF3J»,- գրել է նախարարը։ Like this: Like Loading… Related Post navigation

Հայաստանում կա՞ արդյոք դատավոր կամ դատախազ․․․ Դեմոյանը պահանջում է իրավական գնահատական

Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար: Թեմային անդրադարձել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ «Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում … Read more

ԱՄՆ-ն պատրաստ է ձեռք մեկնել Իրանին. Վենս

Միացյալ Նահանգները պատրաստ է ձեռք մեկնել Իրանին, եթե Իսլամաբադում բանակցություններին բարի կամքի դրսևորում տեսնի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Ինչպես ասել է Միացյալ Նահանգների նախագահը, եթե իրանցիները պատրաստ են բարի կամքով բանակցել, մենք, անշուշտ, պատրաստ ենք ձեռք մեկնել», – լրագրողներին ասել է Վենսը։ Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա … Read more

Բա եթե «ժող ջան»-ի ազնիվ վարչապետն ես, կանգնեիր, ասեիր՝ ժողովո՛ւրդ, Ռուսաստանը վստահություն չի ներշնչում… Մետաքսե Հակոբյան

Արցախցիներն այս իշխանությունների հետևից չեն գնալու, նրանք չեն ընտրելու Նիկոլ   Փաշինյանի իշխանությանը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Ազգային ժողովի ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայության մասնակցության հարցի մասին։ Պատգամավորը հաստատում է այն տեղեկությունները, որ Հայաստանի գործող իշխանությունները փաստացի խոչընդոտում են հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին արցախահայերի … Read more

ՀՀ դիմակայունության շեմն այնքան է իջեցվել, որ պատերազմի սպառնալիքով հնարավոր է զիջումներ կորզել

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից։ Այս երեկույթը երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։ Իրանի դեմ պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար էր, այլ ոչ թե՝ ում ռումբն էր ավելի խոշոր և մահաբեր, կամ … Read more

Լոնդոնը Ռուսաստանին մեղադրում է ենթակառուցվածքների դեմ սուզանավերի գործողության համար. DW

 1lurer.am Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանին մեղադրել է բրիտանական ստորջրյա մալուխների և խողովակաշարերի դեմ «գաղտնի գործողություն» իրականացնելու փորձի համար։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում։   Ռուսաստանը, «Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների քողի տակ», Մեծ Բրիտանիայի ափ և հարակից ջրեր է ուղարկել երեք սուզանավ՝ «չարամիտ գործունեություն» իրականացնելու … Read more

Հայ-ադրբեջանական 4-րդ փոխայցն է կայացել․ մինչ փորձագետներն ակտիվացնում են շփումները, Ալիևը ՀՀ այցելել չի պատրաստվում

Հայաստանից 20 հոգանոց պատվիրակություն է մեկնել Ադրբեջան։ Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներն են՝ քաղաքագետներ, լրագրողներ, հանրային գործիչներ։ Փոխայցերի նպատակն է շարունակել երկխոսությունն ու ուղիղ շփումներն Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակությունների միջև։ Այդ երկխոսությունն ընթանում է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում  Ադրբեջանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հաստատած  եռակողմ օրակարգի շրջանակում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նման փոխայցեր կայացել … Read more

«Հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր են բացահայտվել

 Ապրիլի 6-ին՝ ժամը 23․23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվեց հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33 578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբարության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի … Read more