ԱՄՆ-ն պատրաստ է ձեռք մեկնել Իրանին. Վենս

Միացյալ Նահանգները պատրաստ է ձեռք մեկնել Իրանին, եթե Իսլամաբադում բանակցություններին բարի կամքի դրսևորում տեսնի, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ինչպես ասել է Միացյալ Նահանգների նախագահը, եթե իրանցիները պատրաստ են բարի կամքով բանակցել, մենք, անշուշտ, պատրաստ ենք ձեռք մեկնել», – լրագրողներին ասել է Վենսը։

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի մասին: Հետագայում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի տասը կետից բաղկացած առաջարկին, և որ Թեհրանը շուտով Իսլամաբադում կսկսի բանակցություններ ԱՄՆ-ի հետ:

Ավելի ուշ Իրանը հայտնեց, որ հրադադարը խախտվել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակական հարձակումների պատճառով։ Պակիստանը, որը կարգավորման գործում միջնորդի դեր է ստանձնել, կիսում է այս տեսակետը։ Թրամփը հաստատում է, որ Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում։

Leave a Comment