Թրամփը՝ Իրանում ամերիկացի զինծառայողի որոնման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին հայտնել է, որ Իրանի տարածքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի անդամից ստացված հաղորդագրությունը սկզբում Վաշինգտոնում ընկալվել է որպես հնարավոր վտանգ։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը մտավախություն է ունեցել, թե իրանական ուժերը կարող էին կեղծ ազդանշաններ կիրառել՝ փրկարարական խումբը թիրախավորելու համար։ Թրամփի ներկայացմամբ՝ վիրավորված սպան  ավելի քան 24 ժամ կարողացել է ողջ մնալ … Read more

Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում նշվել է Զատկի ճրագալույցը

05 Ապրիլի 2026, 20:40 Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Զատկի ճրագալույցի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանան օրհնել է հացը, աղը, ջուրը, հավկիթները և զատկական զամբյուղները։

Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար

Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը լիցքաթափելու և Հորմուզի նեղուցում ճգնաժամը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է վատթարանալ, և հակամարտությունները սրվում են …: Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության … Read more

«Մաքուր Երևան» նախաձեռնությունը՝ 14-35 տարեկան երիտասարդների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ Եթե քեզ հետաքրքրում է քաղաքը, ստեղծարար մտածողությունը և իրական փոփոխություն ստեղծելը՝ միացիր «Մաքուր Երևան» նախաձեռնությանը:Ո՞ւմ համար է մրցույթը14–35 տարեկան երիտասարդների համար Կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր։ Մրցութային աշխատանքները ներկայացվում են հետևյալ ուղղություններով․«Քաղաքը տեսանելի է» – վիզուալ արտահայտչամիջոցներ՝ փողոցային արվեստ, արվեստային գրաֆիկա, պատկերային լուծումներ։«Ինտերակտիվ քաղաք» – թվային, ինտերակտիվ և … Read more

Փաշինյանը բերեց միայն պшտերազմներ և ձախողումներ, ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ: Ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների: Գրված է Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում։ Կից հրապարակված է տեսանյութ, որտեղ կուսակցության անդամները հակադարձում են իշխանության մի շարք պնդումների։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

05 Ապրիլի 2026, 20:34 Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը ցույց է տվել լավագույն արդյունքը՝ վաստակելով 14.800 միավոր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր: Վաղը … Read more

Ընդդիմությունը կա՛մ կխաղա սեփական կանոններով, կա՛մ կտեղավորվի Փաշինյանի համակարգի ներսում․ Վլադիմիր Մարտիրոսյան

Եթե կա քաղաքական մեկ օրակարգ, դա հետևյալն է՝ փակվո՞ւմ է արդյոք Երրորդ Հանրապետությունը, և արդյո՞ք ստեղծվում է «չորրորդ հանրապետություն»։ Փաշինյանը գնում է հենց այդ ճանապարհով։ Ընդդիմության մեծագույն խնդիրն այս հակադրության մեջ իր դիրքավորումը հստակորեն ցույց տալն է։ Բոլոր սկզբունքային տարաձայնությունները պետք է սկսվեն և ավարտվեն այն հանգամանքով, որ ովքեր ընդդիմադիր դաշտում են, նրանք Երրորդ Հանրապետության … Read more

Ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ․ Ուժեղ Հայաստան

Հունիսի 7 -ին սպասվող համապետական ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ։ Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ ։ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող քաղաքականությամբ, Հայաստանը … Read more

ԵՄ-ին անդամակցությունը կարող է կանգնեցնել հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախազգուշացրել է Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության ամբողջական դադարեցմանը։ «Այսօր Եվրոպական միության երկրների հետ [Ռուսաստանը] չունի ավիացիոն հաղորդակցություն, ինչը նշանակում է, որ մենք չենք ունենա ավիացիոն հաղորդակցություն նաև Հայաստանի հետ»,— նշել է Օվերչուկը: Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի … Read more

18-ամյա Դավիթի ինքնազգացողությունը երեկվա համեմատ այսօր ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան

Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը երեկվա համեմատ այսօր ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում։ Այս մասին հայտնում է Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նա, մասնավորապես՝ գրել է. «Օրվա ընթացքում պարբերաբար այցելում ենք Դավիթին:Այսօր, երեկվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում: Դավիթը լավ չէր…Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է…»։