Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Եթե քեզ հետաքրքրում է քաղաքը, ստեղծարար մտածողությունը և իրական փոփոխություն ստեղծելը՝ միացիր «Մաքուր Երևան» նախաձեռնությանը:
Ո՞ւմ համար է մրցույթը
14–35 տարեկան երիտասարդների համար
Կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր։
Մրցութային աշխատանքները ներկայացվում են հետևյալ ուղղություններով․
«Քաղաքը տեսանելի է» – վիզուալ արտահայտչամիջոցներ՝ փողոցային արվեստ, արվեստային գրաֆիկա, պատկերային լուծումներ։
«Ինտերակտիվ քաղաք» – թվային, ինտերակտիվ և տեխնոլոգիական լուծումներ։
«Քաղաքային փորձառություն» – ժամանակավոր կամ շարժական լուծումներ՝ pop-up ձևաչափեր, ֆիզիկական միջամտություններ և տարածական փորձարկումներ, որոնք կարող են կիրառվել քաղաքային միջավայրում։
«Քաղաքը խոսում է» – հաղորդակցային և իրազեկման լուծումներ՝ վիզուալ կոչեր, տեղեկատվական նյութեր և հաղորդագրություններ։
Ինչպե՞ս են գնահատվելու աշխատանքները
Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով առաջարկների նորարարական մոտեցումը, իրագործելիությունն ու կիրառելիությունը քաղաքային պայմաններում, տեխնիկական և կառուցվածքային որակը, ինչպես նաև հասարակական ազդեցությունը և էկոլոգիական կայուն զարգացման ներուժը։
Ի՞նչ է սպասվում մրցույթի ավարտին
Մրցույթի արդյունքները կներկայացվեն հանրային ցուցահանդեսի ձևաչափով:
Կլինեն բաց քննարկումներ և մասնագիտական մեկնաբանություններ:
Գրանցվելու համար լրացրեք հայտը
Գրանցման վերջնաժամկետ՝ 01.05.2026
