Թրամփը հանդես է եկել նոր սպառնալից հայտարարությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները՝ եվրոպացի դաշնակիցների վրա ճնշում բանեցնելու և նրանց ներգրավելու նպատակով Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունն ապահովող հնարավոր կոալիցիային։ Այդ մասին գրել է Financial Times-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում էր մատակարարումների հնարավոր դադարեցմանը PURL մեխանիզմի շրջանակում։ Սա Ուկրաինայի համար սպառազինության ձեռքբերման ծրագիր է, … Read more

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

«Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով»,-գրում է փաստաբան Նարեկ Ալոյանը։ «Այշատ Բեյմուրադովայի սպանության գործով, հղում կատարելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, քննիչին միջնորդել էի նրա ընկերոջը ճանաչել տուժող (մահացած տուժողի փոխարեն տուժող) և մահացածի դին հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել նրան։ Քննիչը մերժել էր իմ միջնորդությունը։ Քննիչի մերժումը բողոքարկել էի դատախազին։ Դատախազը մերժել էր … Read more

ՀՀԿ-ն չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին – armeniatoday.am

Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի մասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ այս որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած Գործադիր մարմնի նիստում: «Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ ՀՀԿ-ից հիշեցրել են, որ որոշման … Read more

Թրամփն անձամբ ներկա է գտնվել քաղաքացիության իրավունքի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի նիստին

Դոնալդ Թրամփ-ը դարձել է ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը ներկա է գտնվել ԱՄՆ Գերագույն դատարանի լսումներին՝ քաղաքացիության իրավունքի վերաբերյալ գործով։ Գործը վերաբերում է նրա հրամանագրին, որով նախատեսվում է սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիությունը անօրինական կամ ժամանակավոր կարգավիճակ ունեցող ծնողների երեխաների համար։ Չնայած օրենքով դա արգելված չէ, քննադատները նախագահի ներկայությունը դիտարկում են որպես դատարանի վրա հնարավոր ազդեցության … Read more

Ուկրաինան և Միացյալ Նահանգները քննարկել են անվտանգության երաշխիքների ամրապնդումը․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կիևը և Վաշինգտոնը աշխատում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ամրապնդելու ուղղությամբ, սակայն չի մանրամասնել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը կամ ինչպես են դրանք ամրապնդվելու։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ տեսակոնֆերանսներ են նախատեսված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ չորեքշաբթի օրը։ «Մենք մանրամասն քննարկումներ ունեցանք … Read more

Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվում է, և Հայաստանին անհրաժեշտ է համաձայնեցնել դիրքորոշումները․ Վլադիմիր Կիրեև

Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Փորձագետի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը օրեցօր ընդլայնվում է, ուստի Հայաստանին անհրաժեշտ է իր դիրքորոշումները համադրել անվտանգության համակարգի բոլոր մասնակիցների հետ։ «Մերձավոր Արևելքում հակամարտությունն օրեցօր սրվում է, աճում է ռազմական վտանգի մակարդակը, մեծանում է ներգրավված կողմերի … Read more

Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում Հայաստանի հետ գործ ունենալուն. Օվերչուկ

Ռուսական բիզնեսը զգուշությամբ է վերաբերվում Հայաստանի հետ գործեր վարելուն՝ ԵՄ-ի մասին խոսակցությունների հետևանքով, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։ «Ես այդ մասին բազմիցս ասել եմ մեր հայ գործընկերներին, որ մեր բիզնեսը շատ զգուշությամբ է մոտենում Հայաստանի հետ համագործակցությանը՝ Եվրամիությանը անդամակցության այս խոսակցությունների պատճառով։ Եվ իրականում, մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները․ ցուցանիշները նվազել են 12 միլիարդ … Read more

Դեսանտային գործողությունները և Պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները. Արմեն Այվազյան

Մերձավոր Արևելքի տարածաշրջան ամերիկյան ծովային հետևակի լրացուցիչ ստորաբաժանումների, 82-րդ օդադեսանտային դիվիզիայի մասերի, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերի էլիտար ջոկատների տեղափոխման պայմաններում (տարբեր գնահատականներով՝ ընդհանուր մինչև 10 հազար մարդ) փորձագիտական և լրատվական միջավայրում կրկին ակտիվացել են Պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարների քննարկումները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն կղզիներին, որոնք հանգուցային կետեր են և … Read more

Բելգիայի հայ համայնքը ակնկալում է հրապարակային ներողություն Վաչե Թովմասյանից․ հայտարարություն

ԱՄՆ-ում կայացած հյուրախաղերի ընթացքում հումորիստ Վաչե Թովմասյանի ծաղրական արտահայտությունները՝ Բելգիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի վերաբերյալ, վիրավորել են տեղի հայ համայնքին և դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք։ Բելգիայի հայ համայնքի կոմիտեն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով դերասանի պահվածքը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Բելգիայի հայ համայնքի կոմիտեն հարկ է համարում արձագանքել վերջին օրերին … Read more

Շատ ուղիղ տեքստով ասաց՝ Ղարաբաղը տվել եմ, որովհետև Դու ես տվել ինձանից առաջ. Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը գրում է. «ՌԴ նախագահի դիմաց նստած չէր Հայաստանի ղեկավարը, նստած էր Էրդողանի ու Ալիևի վեցնոցը: Շատ ուղիղ տեքստով ասաց՝ Ղարաբաղը տվել եմ, որովհետև Դու ես տվել ինձանից առաջ: Հիմա էլ Ղարաբաղի հարցը փակում եմ, որ ոտքդ կտրեմ Կովկասից… Այսպիսով, ցարերի 300 տարվա արած-դրածը «լավրովյան պանծալի դիվանագիտությունը» ջուրը նետեց: Այս խեղկատակին 2018-ին … Read more