Թրամփն անձամբ ներկա է գտնվել քաղաքացիության իրավունքի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի նիստին

Դոնալդ Թրամփ-ը դարձել է ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը ներկա է գտնվել ԱՄՆ Գերագույն դատարանի լսումներին՝ քաղաքացիության իրավունքի վերաբերյալ գործով։

Գործը վերաբերում է նրա հրամանագրին, որով նախատեսվում է սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիությունը անօրինական կամ ժամանակավոր կարգավիճակ ունեցող ծնողների երեխաների համար։

Չնայած օրենքով դա արգելված չէ, քննադատները նախագահի ներկայությունը դիտարկում են որպես դատարանի վրա հնարավոր ազդեցության փորձ։

Եթե դատարանը հաստատի, որ հրամանագիրն ապօրինի չէ, առաջիկա ընտրություններից առաջ դա կարող է համարվել քաղաքական կարևոր հաղթանակ Թրամփի համար։

Leave a Comment