ՀՀԿ-ն չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին – armeniatoday.am

Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) չի մասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ այս որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած Գործադիր մարմնի նիստում:

«Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

ՀՀԿ-ից հիշեցրել են, որ որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Todayտեսանյութում:

Leave a Comment