Երթևեկության փոփոխություն Իսահակյան-Թամանյան խաչմերուկում

Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող  ծածկոցները կհանվեն:

Փարիզում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Մարտի 31-ին Կենսաբազմազանության կոնվենցիայի համաժողովի (COP 17-ի) ՀՀ նախագահության հատուկ բանագնաց, դեսպան Մհեր Մարգարյանը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած ChangeNow 9-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում ելույթ է ունեցել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի հարցերով պանելային քննարկմանը (“Rio Trio Synergies to restore Land, Climate and Biodiversity’’), հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ներկա է գտնվել … Read more

Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Մոհսենի-Էջեյը սպանվել է Թեհրանում տեղի ունեցած հարձակման ժամանակ

Իրանի մայրաքաղաքի վրա ավիահարվածներից մեկի ժամանակ սպանվել է Իսլամական Հանրապետության դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին, հաղորդում է  Al Hadath-ը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ «տեղեկություններ կան Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Մոհսենի-Էջեիի Թեհրանում մահվան մասին»։ Իրանական իշխանությունների կողմից այս հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն եղել։

Մենք շատ շուտով կհեռանանք Իրանից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են ընդամենը 2-3 շաբաթվա ընթացքում դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումները, և Թեհրանին պարտադիր չէ գործարք կնքել որպես հակամարտության ավարտի նախապայման։ «Մենք շատ շուտով կհեռանանք»,- ասել է Թրամփը երեքշաբթի լրագրողներին։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ «երկու շաբաթվա ընթացքում, գուցե երկու, գուցե երեք շաբաթում»։ Հարցին՝ … Read more

Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. ով է նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի դեկտեմբերի 18-ից։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա և կնոջ՝ Մերի Սարգսյանի հայտարարագրերը, որտեղ երևում է, որ նրանք կուտակել են բազմաբովանդակ գույքային փաթեթ՝ բնակարաններ և հողամասեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական … Read more

Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով

Երեկ Մոսկ­վա­յում՝ Հա­յաս­տա­նի դես­պա­նա­տան շեն­քի մոտ, տե­ղի է ունե­ցել «Մենք Էջ­մի­ած­նի հետ ենք» ակ­ցի­ան, որին մաս­նակ­ցել են հայ հա­մայն­քի հա­րյու­րա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Մար­դիկ եկել էին ազ­գա­յին դրոշ­նե­րով ու պաս­տառ­նե­րով, հնչում էին մի­աս­նու­թյան, հա­մե­րաշ­խու­թյան և Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցուն սա­տա­րե­լու կար­գա­խոս­ներ։ Մաս­նա­կից­նե­րը շեշ­տում էին, որ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին ավե­լի քան 1700 տա­րի շա­րու­նա­կում է մնալ հո­գև­որ … Read more

Պուտինն ընդգծել է Թրամփի դերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում

Քաղաքականություն 1 Ապրիլ, 2026 19:35 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                      ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Մոսկվայում հայտարարել է, որ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի … Read more