Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ

Հասարակություն 01.02.2026 | 10:42 Հունվարի 31-ին, ժամը 18:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ էմինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման … Read more

Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գյումրիի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու և Արագածոտնի մարզերի … Read more

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ, տեխնիկական, մարդու իրավունքների և անվտանգության ընդհանուր միջավայրը, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված ընթացիկ մարտահրավերներն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Մտքեր … Read more

«Գրենլանդիայի վերաբերյալ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերաբերյալ բանակցությունները սկսվել են և արդեն հանգեցրել են բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության։«Մենք սկսել ենք բանակցությունները, և կարծում եմ, որ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է ամերիկացի առաջնորդը պատասխանել այն հարցին, թե արդյոք նա քննարկել է Գրենլանդիան … Read more

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Փետրվարի 5-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ն աստիճանաբար … Read more

Ուկրաինան պատրաստվում է նոր բանակցությունների հաջորդ շաբաթ. Զելենսկի

Ուկրաինան Միացյալ Նահանգներից լրացուցիչ տեղեկություններ է ակնկալում հետագա խաղաղ բանակցությունների վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա հավելել է՝ սպասում է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենան նոր հանդիպումներ: Զելենսկիի հայտարարությունը, ըստ երևույթին, վկայում է այն մասին, որ կիրակի օրը նախատեսված Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրություններում չի կայանա: Մեկ շաբաթ … Read more

Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկա օրերին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է … Read more

Շոյգուն Չինաստանում է | Radar Armenia

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Չինաստան։ Չինաստոնում նա բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը։ Նրանք կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Գնահատեք հոդվածը

Վթարային ջրանջատում՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-15:00-ը, կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Ծերենցի 2 նրբ., Ա. Ղուլյան /Շահումյան 6 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Տմարդի որոշումով Սուրեն Պապիկյանը փորձ է արել վրեժ լուծել աղանդավորական շարժմանը չմիացած գնդերեցներից»․ Գեղամ Մանուկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը, որով ՀՀ ԶՈւ-ում լուծարվում է գնդերեցների գունդը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի բնութագրմամբ, ամբողջությամբ տեղավորվում է գործող իշխանության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող վայրագ, անօրինական եւ բազմաթիվ բռնություններով լեցուն քաղաքականության շրջագծում։ Միաժամանակ, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի, կոնկրետ այս քայլում շատ ակնառու … Read more